Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 796-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համայնքների խոշորացման արդյունքում այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի մի շարք կազմակերպությունների գործունեությունը դադարեցվել է կամ դրանք գտնվում են լուծարման գործընթացում: Միևնույն ժամանակ ՀՀ մարզպետարաններից և Երևանի քաղաքապետարանից առաջարկություններ են ստացվել այլընտրանքային աշխատանքային ծառայության վայրերի ցուցակում նոր վայրեր ընդգրկելու վերաբերալ:

Ուստի, խնդիր է առաջացել ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով սահմանված «Այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների)» ցանկում կատարել համապատասխան փոփոխություն և ապահովել ոլորտը կարգավորող ՀՀ օրենսդրության պահանջների կատարումը։

  • Քննարկվել է

    23.05.2022 - 07.06.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2580

Տպել