Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԹՎԱՅԻՆ ՏԱԽՈԳՐԱՖՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆԸ, ՏԵՂԱԴՐՄԱՆԸ ԵՎ ԶՆՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Թվային տախոգրաֆների ոլորտի կանոնակարգում, թվային տախոգրաֆի կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջների սահմանում։

  • Քննարկվել է

    11.05.2022 - 31.05.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տրանսպորտ

  • Գերատեսչություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4494

Տպել

Առաջարկներ`

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության «Թվային տախոգրաֆների կառուցվածքին, շահագործմանը, փորձարկմանը, տեղադրմանը և զննմանը ներկայացվող պահանջները հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման հիմնավորման կարգավորման նպատակը և բնույթը բաժնում նշված է, որ օրենսդրական փաթեթի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կիրականացնի իր կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները։ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը 2021 թվականից մինչ այսօր ՀՀ փոխադրողներին, վարորդներին, արհեստանոցներին չի տրամադրում թվային տախոգրաֆի քարտեր, արդյոք նախարարության նման գործունեությունը նույնպես միտված է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարմանը։ Նման գործելաոճը լուրջ խնդիրների առաջ է կանգնեցնում ավտոտրանսպորտով միջազգային փոխադրումներ իրականացնող ՀՀ փոխադրողներին։ Միաժամանակ թվային տախոգրաֆների քարտերի տրամադրման կարգը նույնպես սահմանված է ՀՀ կառավարության որոշմամբ։ Հետևաբար ինչ արժեք կամ իմաստ ունի նոր որոշման մշակումը կամ ընդունումը, մեկ է ոչ ՀՀ կառավարության որոշման պահանջն է տվյալ բնագավռում կատարվում, ոչ էլ միջազգային չափանիշներն են տեղայնացվում, ավելին ձևավորված համակարգն է քանդվում։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

ՀՀ թվային տախոգրաֆների քարտերի ձևերը և դրանց ներկայացվող պահանջները շատ ավելի մանրամասն սահմանված են լիազոր մարմնի ղեկավարի հրամանով՝ միջազգային չափանիշներին համապատասխան և թվային տախոգրաֆի քարտերը մինչև 2021 թվականը թողարկվել և տրամադրվել են տվյալ պահանջներին համապատասխան։

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

16.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թվային տախոգրաֆին ներկայացվող պահանջների սահմանումը նպատակահարմար չէ, քանի որ դրանց ներկայացվող պահանջները սահմանված են միջազգային չափանիշներով և ստանդարտներով, ինչպես նաև ընդունված է որ թվային տախոգրաֆների տիպերը հաստատման ենթակա են միջազգային համապատասխան կառույցի կողմից։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: