Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.12.2024 - 09.01.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում 2021-2023 թվականների համար  նախատեսվել էին կարճաժամկետ միջոցառումներ՝ ուղղված ոլորտի օրենսդրական և նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը։ Այդ կապակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև գերատեսչական իրավական ակտերով հաստատվել են մի շարք կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան ԿԿԹԿ համակարգ։ Մշակված ու հաստատված նորմերով ու ընթացակարգերով նախատեսվում է կանոնակարգել աղբահանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների  գործունեությունը, աղբավայրերի շահագործումը, համայնքների աղբահանության տեղական պլանների մշակումը,  խոշոր եզրաչափերի, շինարարական աղբի, ինչպես նաև կենսաքայքայվող աղբի հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման գործընթացները։
0 787

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 16.12.2024 - 31.12.2024

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՆԱԻՐԻ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ «Որպես նվիրատվություն գույք ընդունելու, ամրացնելու և Նաիրի համայնքին նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով նախատեսվում է ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել Հայաստանի Հանրապետությանը հանձնվող գույքը, և գույքի մի մասը նվիրաբերելՆաիրի համայնքին։
0 644

Քննարկվել է 11.12.2024 - 26.12.2024

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի արդյունավետությունը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապը Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ էականորեն նպաստելով տրանսպորտային հոսքերի արդյունավետ վերաբաշխմանը: Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է Ծրագրի շրջանակներում նախատեսվող հողերի օտարման և տարաբնակեցման՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության ներդաշնակեցման պահանջից՝ սահմանելու փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները: Որոշման հավելվածներով սահմանվող ՀՕՏՇ-ն հաստատված է ԱԶԲ կողմից։
0 887

Քննարկվել է 11.12.2024 - 26.12.2024

«Հայաստանի Հանրապետությունում արտադրվող խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութերի, ձուլվածքների և այլ արտադրությունների նմուշարկման և դրանցում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունվարի 19-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված լաբորատորիաների կողմից եզրակացության տրամադրման մեթոդաբանությունը հաստատելու մասին» Նախագծով սահմանվում են խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող` մատակարարված խտանյութում, ձուլվածքում և այլ արտադրությունում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացության տրամադրման մեթոդաբանության և նմուշարկման գործընթացին առաջադրվող պահանջները, որը կնպաստի հարկային բազայի թափանցիկ և հիմնավորված հաշվարկմանը։
1 822

Քննարկվել է 10.12.2024 - 25.12.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 749-Լ որոշման մեջ  փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է հիշյալ որոշմամբ նախատեսված Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագրի 2021-2025 թվականների միջոցառումների ցանկի 1.8 միջոցառման բովանդակության և ժամկետի վերանայման անհրաժեշտությունից
1 824

Քննարկվել է 09.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
8 1110

Քննարկվել է 09.12.2024 - 25.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1597-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 19.09.2024թ.) Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Հրազդան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Հրազդան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1597-Ն որոշմամբ հաստատված Հրազդան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի ավագանու 10.09.2024թ. N 146-Ն որոշման Հրազդան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից:
0 666

Քննարկվել է 02.12.2024 - 18.12.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախատեսված փոփոխություններով Հրամանի 1-ին կետով սահմանված օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգներում շտկվում են թույլ տրված վրիպակները, ինչպես նաև Հրամանի 1-ին կետը լրացվում է նաև նոր 9-րդ կետով, որով կսահմանվի գիպսի և անհիդրիդի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 9 հավելվածի։
2 728

Քննարկվել է 27.11.2024 - 13.12.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 09-Ի N 1036-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.3-րդ հոդվածի 32-րդ մասի համաձայն արգելվում է 2024 թվականի հուլիսի 1-ից հետո առանց սահմանված կարգով հաստատված համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կառուցապատման նպատակներով հողամասերի և (կամ) ճարտարապետահատակագծային առաջադրանքների տրամադրումը: Իսկ Աբովյան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի տարածական պլանավորման փաստաթղթերը սահմանված կարգով հաստատվել են ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշմամբ (որն ուժի մեջ է մտել 31.08.2024թ. տես՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում)։ Հաստատված նոր տարածական պլանավորման փաստաթղթերի (Աբովյան քաղաքի մասով) և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 09-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 1036-Ն որոշմամբ հաստատված Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի միջև առաջանում է երկու գործող իրավական ակտերով սահմանված տարբեր բովանդակային կարգավորումներ պարունակող գործող փաստաթղթեր։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանու 13.08.2024թ. N 111-Ն որոշման Աբովյան քաղաքի մասով գործողության մեջ դնելու անհրաժեշտությունից։
0 870