Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԲՆՈՒԹԱԳԻՐ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Շուրջ 20-25 հայազգի օդաչուներ, որոնք արտերկրում սովորել և ստացել են քաղաքացիական օդաչուի որակավորում, ինչպես նաև ապրում և աշխատում են ՀՀ տարածքից դուրս: Նրանք ՀՀ-ից դուրս հայտնվել են ուսման նպատակով, քանի որ ՀՀ-ում բացակայում է օդաչուների պատրաստման համապատասխան բարձրագույն հաստատություններ: Ստանալով քաղաքացիական օդաչուի որակավորում՝ վերոգրյալ օդաչուները ստացել են աշխատանքի առաջարկներ և ներկայումս աշխատում են արտասահմանյան ավիաընկերություններում։ Որակավորված օդաչուի մասնագիտությունը ամբողջ աշխարհում ունի մշտական պահանջարկ և ունենալով համապատասխան կրթություն որակավորված օդաչուները գրեթե չունեն խնդիրներ աշխատանք գտնելու հարցում։ Վերոգրյալ հայազգի օդաչուները (որոնց մեջ կան օդանավի հրամանատարներ) շահագործում են հիմնականում Այրբաս և Բոինգ տեսակի օդանավեր։

Ներկայումս Հայաստանում առկա է միջազգային չվերթեր իրականացնող վեց գործող ավիաընկերություններ, որոնք շահագործում են նույն տեսակի օդանավերը և օդաչուական անձնակազմի պակասի պատճառով ստիպված են լինում վարձակալել օտարերկրյա օդաչուական անձնակազմ:

Նախագծի ընդունումը կապահովի հայազգի օդաչուների վերադարձը հայրենիք, ինչպես նաև կկարգավորի հայկական ավիաընկերությունների օդաչուական անձնակազմերի պահանջարկի խնդիրները։ Պատք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նշված հայազգի օդաչուները ներկայումս աշխատում են բավականին հայտնի ավիաընկերություններում և դրա շնորհիվ ստացել են բարձր մակարդակի որակավորում։

 Նախագծի ընդունմամբ կխթանվեն հայկական ավիացիայի բարձորակ մասնագետներով համալրման և ավիացիայի ոլորտի ընդհանուր զարգացման հարցերը։

  • Քննարկվել է

    04.04.2024 - 20.04.2024

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1990

Տպել

Առաջարկներ`

Արմեն Բերբերյան

11.04.2024

Քաղաքացիական ավիացիայի օդաչուները, կրելով ուսադիրներ և ունենալով հատուկ մասնագիտական պատրաստվածություն, իրենց ամբողջ գործունեության ընթացքում ըստ էության գտնվում են ծառայության մեջ, իսկ արտառոց դեպքերում կատարում են նաև հատուկ նշանակության թռիչքներ ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ամբողջ աշխարհում։ Ընդ որում, հայրենիքի համար ծանր պահերին ոչ մի օտարերկրյա օդաչու չի կատարելու «հատուկ» բեռներ տեղափոխելու վտանգավոր առաջադրանքներ ի տարբերություն հայ օդաչուների, որոնք հարկ եղած պահին կապահովեն միակ հուսալի պորտալարի գործածումն, որը դժվար պահին Հայաստանը կկապի արտաքին աշխարհի հետ: Հարկ է նշել նաև, որ քաղաքացիական օդաչուի մասնագիտական պատրաստման համար անհրաժեշտ է դեռ գտնել խիստ պահանջներին համապատասխանող երիտասարդներ և ծախսել շուրջ մեկ միլիոն դոլարին համապատասխան գումար: Այս իմաստով օգտագործել կայացած օդաչուների ներուժը ցանկացած այլ բնագավառում մեր պայմաններում անընդուների շռայլություն է, քանի որ անգամ մեկ տարի անընդմեջ զրկված լինելով թռիչքներից, օդաչուն կորցնում է իր մասնագիտական հմտությունները, որոնց վերականգնման համար նորից անհրաժեշտ է երկար ժամանակ և մեծ ծախսեր: Համարում եմ քննարկմանը դրված այս նախագիծը խիստ անհրաժեշտ և անգամ ուշացած, միանշանակ ողջունում եմ մեր կառավարության նախաձեռնությունը այս նախագծի տեսքով և հորդորում եմ բոլորին սատարել այս օրինագծի ընդունումը՝ ի բարօրություն մեր հայրենիքի և Հայաստանի արտաքին վտանգներին դիմակայելու ունակության ամրապնդմանը:

Անահիտ Ղազարյան

09.04.2024

ՀՀ ավիացիայի զարգացումը կապահովվի մեր արտերկրում ուսանած օդաչուների շնորհիվ

Անահիտ Ղազարյան

09.04.2024

Կողմ եմ ցանկացած հնարավորություն օգտագործել մասնագիտացած երիտասարդների համար ՀՀ վերադարձի եւ ի նպաստ Հայրենիքի աշխատելու համար

Տեսնել ավելին