Արդարադատության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 25.09.2023 - 10.10.2023

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի փաթեթի ընդունմամբ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի՝ քրեական պատասխանատվությունը հանցագործությունից տուժածի քրեական հայցի հիման վրա վերտառությունը կրող 15-րդ հոդվածում ավելացնել քրեական օրենսգրքով նախատեսված հանրորեն վտանգավոր որոշակի արարքներ: Մասնավորապես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի), 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (բացառությամբ սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով նախատեսված պաշտոնատար անձի) և 277-րդ հոդվածով (բացառությամբ, երբ էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին) նախատեսված հանրորեն վտանգավոր արարքները:
3 1486

Քննարկվել է 25.09.2023 - 10.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, որով կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք բերվող և փոխանցվող օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների անվտանգ հավաքումը և փոխանցումը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական գործառույթների պատշաճ իրականացմանը։
0 1123

Քննարկվել է 25.09.2023 - 10.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1109-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց գործնականում կիրարկումը։
0 1185

Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների 4 հաստիք ավելացնելու նկատառումներով:
0 2056

Քննարկվել է 22.09.2023 - 07.10.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն և լրացում  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների համար տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների համար մասնավոր ոլորտում առկա աշխատավարձերին համադրելի վարձատրություն ապահովելու նկատառումներով:
0 2133

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.09.2023 - 05.10.2023

Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագիծ և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի մշակման անհրաժեշտությունը բխում է բոլոր վարչական իրավախախտումները և դրանց համար նախատեսված վարչական տույժերը մեկ օրենսդրական ակտում նախատեսելու, վարչական իրավախախոտւմների վերաբերյալ վարույթը գործող հասարակական հարաբերություններին և իրավական համակարգին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Վարչական իրավախախտումներին առնչվող օրենսդրությունում բացակայում են վարույթին բնորոշ ակնհայտ անհրաժեշտ ինստիտուտներ: Գործնականում այս ակնհայտ թերություններն ու բացերը հանգեցնում են իրավիճակների, երբ չի երաշխավորվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Նախագծերի փաթեթով վերանայվում են նաև վարչական իրավունքի աղբյուր հանդիսացող մյուս օրենսդրական ակտերն այն կտրվածքով, որպեսզի վերջիններումս բացառվեն անհարկի կրկնություններն ու հակասությունները:
1 2932

Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է քրեակատարողական ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունավետության բարձրացման ընթացքն ապահովելու հետ: Ներկայումս, քրեակատարողական ծառայողը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտի հանձնվող ստուգարքի արդյունքում բացասական՝ «չստուգված» գնահատական ստանալու դեպքում օրենքով հստակ իրավական հետևանքներ նախատեսված չեն: Վերոգրյալի արդյունքում ստացվում է, որ քրակատարողական ծառայողի շարունակական կրթության արդյունավետության և մասնագիտական որակական գիտելիքների ու հմտությունների որակական աճի ապահովումը թողնված է քրեակատարողական ծառայողի հայեցողությանը, որը ոչ՛ մասնագիտորեն, ոչ՛ էլ իրավական առումով ճիշտ չէ, և այդ շարունակական կրթության արդյունավետության կառավարելիությունը թողնված է քրեակատարողական ծառայողի կամքին, քանի որ այն ծառայողի համար իրավական բացասական հետևանքներ չի առաջացնում:
0 1640

Քննարկվել է 13.09.2023 - 28.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 189-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջի և 2023 թվականի հունիսի 14-ի «Կամավոր աշխատանքի մասին» ՀՕ-202-Ն և ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքների ընդունմամբ (ուժի մեջ մտնելու ամսաթիվը՝ 13.10.2023)։ Մասնավորապես ««Պրոբացիայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-210-Ն օրենքի 2-րդ հոդվածով փոփոխվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 57-րդ հոդվածը՝ նախատեսելով, որ պրոբացիայի ծառայությունն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով կարող է ներգրավել կամավորների` օրենքով սահմանված կարգով: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտություն է ծագել փոփոխություն նախատեսող օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչելու խմբագրված նորմի հիմքով ընդունված ՀՀ կառավարության 2017 թվականի փետրվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության կամավորներին ներկայացվող չափանիշները և նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N 189-Ն որոշումը:
0 1520

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ         «Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 23-ի N 1225-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման արդյունքում վիճակագրություն վարելու նպատակով մինչդատական վարույթը բնութագրող ցուցանիշները, նախաքննության մարմինների քննչական աշխատանքի մասին հիմնական տվյալների ամսական, կիսամյակային և տարեկան վիճակագրական հաշվետվությունների ձևերը կհամապատասխանեցվեն 2021 թվականին ընդունված քրեական և քրեական դատավարության գործող օրենսգրքերին:
0 1273