«ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների պայմաններում հնարավորություն կստեղծվի կանոնակարգելու «Հանրագրերի մասին» օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած որոշ խնդիրներն ու բացերը: Նախագծով առաջարկվող փոփոխության և լրացումների համատեքստում օրենսդրորեն կհստակեցվեն «Հանրագրերի մասին» օրենքի որոշ դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում հանգեցնում են մի շարք խնդիրների, մասնավորապես՝ հանրագրի գրանցման, քննարկման և հրապարակման գործընթացների պատշաճ իրականացումն ապահովելու համար կսահմանվեն անհրաժեշտ իրավական կառուցակարգեր: Նախագծի ընդունման արդյունքում օրենսդրորեն հստակ կամրագրվեն վերոնշյալ գործընթացների իրականացման մանրամասները, պատասխանատու անձանց շրջանակը, ինչպես նաև կսահմանվի հանրագրով ներկայացված առաջարկին կից պարտադիր հիմնավորում ներկայացնելու պահանջ:
-
Քննարկվել է
16.06.2025 - 02.07.2025
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 928
Տպել