Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
06.05.2024 22.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՁԿՆԵՐԻ ՎԻՐՈՒՍԱՅԻՆ ԱՐՅՈՒՆԱՀՈՍԱՅԻՆ ՍԵՊՏԻՑԵՄԻԱ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՂԵԿԱՎԱՐ Նախագծով նախատեսվում է ստեղծել կանոնակարգված և վերահսկելի միջոցառումների շղթա՝ ձկների վիրուսային արյունահոսային սեպտիցեմիա հիվանդության դեմ տարվող պայքարի գործընթացում։
0 139
05.05.2024 20.05.2024
ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը
0 155
03.05.2024 18.05.2024
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ    Սույն նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կարգի գործարկման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու յուրաքանչյուր աստիճանի տարակարգի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները, ինչպես նաև որոշակի փոփոխություններ կատարել հանրապետական հանձնաժողովի գործառույթներում: Միաժամանակ անհրաժեշտ էր հստակեցնել ուսուցիչների վերապատրաստման համար պահանջվող վկայականներին ներկայացվող պահանջները: Փաստաթղթերին ներկայացվող պահանջները խմբագրման կարիք ունեին: Անհրաժեշտություն էր առաջացել նաև սահմանելու հանրապետական հանձնաժողովի ընդունած որոշման բողոքարկման ժամկետ:
3 359
03.05.2024 19.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՍԱԿԱՎԱՋՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԵՂՄԱՑՄԱՆ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՋՐԱՌ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի«Արարատյան, Հրազդանի և Ախուրյանի ջրավազանային կառավարման տարածքներում 2023 թվականիսակավաջրության ազդեցությունը մեղմելու համար հրատապ աշխատանքները հաստատելու մասին» N1072-Ն որոշման 4-րդ կետի և Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի10.05.2023թ. կայացած նիստի արձանագրություն (ԿԱ/135-2023) 5-րդ կետի պահանջներիկատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։Նախագծով ներկայացված են Հայաստանի Հանրապետության տարածքում սակավաջրությանկանխարգելման ու հետևանքների մեղմացման երկարաժամկետ միջոցառումների և հաջորդ տարիներինՍևանա լճից լրացուցիչ ջրառ չիրականացնելու ծրագիրը։
0 235
03.05.2024 18.05.2024
««Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահել հանրային իշխանության մարմիններում, պետության կողմից հիմնադրված հիմնադրամներում, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում հանրային իշխանության մարմիններում, ինչպես նաև 50 և ավելի տոկոս պետական և (կամ) համայնքային մասնակցությամբ ընկերություններում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործիքակազմի միասնականության ապահովման, մշակված հակակոռուպցիոն միջոցառումների, ներառյալ՝ բարեվարքության ծրագրերի կատարման նկատմամբ մոնիտորինգի իրականացման և դրանց վերաբերյալ իրավասու մարմիններ առաջարկություններ ներկայացնելու գործառույթը՝ համապատասխան լիազորությունների նախատեսմամբ, ինչպես նաև սահմանել Հանձնաժողովի և նշված կառույցների համագործակցության կառուցակարգերը: Նախագծով առաջարկվում է նաև համապատասխան փոփոխություններ իրականացնել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում, որի ընդունումը հնարավորություն կտա ապահովել հանրային ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման և կառավարման գործընթացների միասնականությունը՝ բացառելով կոռուպցիոն ռիսկերի կառավարման լիազորությունների ապակենտրոնացվածությունը։
0 304
03.05.2024 18.05.2024
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված առանձին ծառայությունների տեսակների գործունեությունը կարգավորող իրավական ակտերում վերանայել կամ լրացնել շահերի բախման վերաբերյալ առկա կառուցակարգերը՝ դրանք համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 33-րդ հոդվածի դրույթներին։ Բացի այդ, առաջարկվում է որպես պարտականություն սահմանել Օրենքի 33-րդ հոդվածով սահմանված վարքագծային դրսևորումներին հետևելը, իսկ նշյալ պահանջին չհետևելը սահմանել որպես կարգապահական պատասխանատվության հիմք:
0 279
03.05.2024 18.05.2024
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Սույն օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օպերատիվ կերպով լուծել համայնքային ոստիկանության առջև ծառացած այն խնդիրեները, որոնք առաջանում են հասարակական կարգի պահպանության, ընտանիքում բռնության դեմ պայքարելիս, անչափահասների հանցավորությունը կանխարգելելիս, ոչ մեծ և միջին ծանրության հանցագործություններով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելիս: Ակնկալվում է նաև ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության և ՀՀ ոստիկանության գործառույթների հստակեցում և տարանջատում:
0 177
03.05.2024 24.05.2024
«Բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման կարգը սահմանելու մասին» № 72-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Հիմք ընդունելով ԲՀ-ների դասակարգման և ընտրության իրավական հենք ունեցող գործիքակազմի խիստ անհրաժեշտությունը, առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի №72-Ն որոշման մեջ ներդնել բնության հուշարձանների չափորոշիչները, դրանց գնահատման բալային համակարգը, կիրառման առանձնահատկությունները և դասակարգումը։ 
0 160