Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 1.       Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

          Ներկայիս որոշմամբ գործող կարգավորումները չեն տարբերակում արտադրության անմիջական տեխնոլոգիական իրականացումը և արտադրության կազմակերպումը, ինչի հետևանքով նույն պահանջները կիրառվում են ինչպես սերիական արտադրող կազմակերպությունների, այնպես էլ գիտահետազոտական կամ համակարգային ինտեգրման գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ։

Գործող կարգավորումները ձևավորված են հիմնականում դասական արտադրական մոդելի համար, երբ լիցենզավորված սուբյեկտը միաժամանակ հանդիսանում է արտադրության տեխնոլոգիական գործընթացն իրականացնող, արտադրական ենթակառուցվածք ունեցող և արտադրանքը պահեստավորող կազմակերպություն։

2.       Առաջարկվող կարգավորման բնույթը.

Սույն նախագծի նպատակն է ապահովել լիցենզավորման համակարգի համաչափությունը, ռիսկահեն մոտեցումը և պետական պատվերի արդյունավետ իրականացումը՝ առանց անվտանգության պահանջների թուլացման։

Միաժամանակ իրավական հիմքեր են ստեղծվում լիցենզիայի համար դիմած հայտատուի հայտը ՀՀ ազգային անվտանգության ծառայության դիրքորոշման հիման վրա մերժելու համար՝ միաժամանակ չբացահայտելով դիրքորոշման էությունը՝ կապված դրանում արտահայտված տեղեկատվության բնույթով:

Նախագծով նախատեսվում է, որ արտադրական ենթակառուցվածքների (պահարանների, զինասենյակների, պահեստային շինությունների) քանակը որոշվի արտադրական հզորությունից, տեխնոլոգիայից, գործունեության տեսակից և այլ պայմաններից ելնելով։ Սա բխում է վարչական իրավունքի համաչափության սկզբունքից և թույլ է տալիս տարբերակել բարձր և ցածր ռիսկային գործունեությունները։

Գիտահետազոտական գործունեություն իրականացնող սուբյեկտների նկատմամբ նախատեսվում է կիրառել մեղմացված անվտանգության պահանջներ՝ հաշվի առնելով, որ այդպիսի սուբյեկտները չեն իրականացնում սերիական արտադրություն և չեն զբաղվում ռազմական արտադրանքի ֆիզիկական շրջանառությամբ։

Ժամանակակից պաշտպանական և բարձր տեխնոլոգիական ոլորտներում լայն տարածում ունի արտադրության կազմակերպման և համակարգային ինտեգրման մոդելը, երբ արտադրական առանձին փուլերը իրականացվում են տարբեր մասնագիտացված և լիցենզավորված սուբյեկտների կողմից, իսկ գլխավոր կատարողը իրականացնում է ծրագրի կառավարում, ինտեգրում և պայմանագրային պատասխանատվություն, ուստի նախագծով առաջարկվում է ներդնել արտադրության լիցենզիայի հատուկ ձևաչափ՝ այն դեպքերի համար, երբ իրավաբանական անձը հանդիսանում է ռազմական կարիքների համար պետական պատվերի գլխավոր կատարող, սակայն չի իրականացնում ռազմական նշանակության արտադրանքի անմիջական տեխնոլոգիական արտադրություն, հավաքում, նորոգում կամ փորձարկում և ամբողջ արտադրական գործընթացը իրականացվում է համապատասխան գործունեության ներդիր ունեցող և լիցենզավորված այլ սուբյեկտների միջոցով։

Այս ձևաչափը չի վերացնում լիցենզավորման ինստիտուտը, չի ազատում տեխնոլոգիական արտադրությունը լիարժեք լիցենզավորման պահանջներից, այլ նախատեսում է առանձնահատուկ կարգավորում արտադրության կազմակերպման համար։ Արտադրական տեխնոլոգիական փուլերի ամբողջական իրականացումը շարունակում է մնալ համապատասխան լիցենզավորված սուբյեկտների պատասխանատվության ներքո։

Այս մոտեցումը համահունչ է պաշտպանական ոլորտում կիրառվող համակարգային ինտեգրման միջազգային պրակտիկային։

Նախագծով նախատեսվում է պարզեցնել գործող լիցենզիա ունեցող Հայտատուի կողմից նոր գործունեության տեսակով զբաղվելու, այն ավելացնելու ընթացակարգը՝ հաշվի առնելով լիցենզիան ստանալու ընթացակարգի ժամանակ առաջադրված պայմաններին բավարարելու և դրական եզրակացություններ ունենալու հանգամանքը։

Սա ուղղված է վարչարարական բեռի նվազեցմանը, տեխնոլոգիական զարգացման արագ արձագանքման ապահովմանը, բիզնես միջավայրի բարելավմանը։     

Միաժամանակ պահպանվում է լիազորված մարմինների՝ այդ թվում ազգային անվտանգության մարմինների վերահսկողական դերը։

Նախագծի ընդունումը կնպաստի պաշտպանական ոլորտում մասնագիտացված համագործակցության խթանմանը, բարձր տեխնոլոգիական ընկերությունների ներգրավմանը պետական պատվերների իրականացման գործընթացում, վարչարարության պարզեցմանը, մրցակցային միջավայրի բարելավմանը։            Միաժամանակ գործընթացների պարզեցմամբ պահպանվում է լիցենզավորման պետական վերահսկողությունը, ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը, ռազմական արտադրանքի տեխնոլոգիական արտադրության նկատմամբ խիստ կարգավորումը։

3. Ակնկալվող արդյունքը

Առաջարկվող նախագծով ակնկալվում է լիցենզավորման համակարգը դարձնել ռիսկահեն, համաչափ և ժամանակակից արտադրական մոդելներին համահունչ՝ պահպանելով անվտանգության բարձր չափանիշները։

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել  է Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:

5         Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6.        Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումն անմիջականորեն բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարությունից, ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն բաժնի 16 կետի «ՀՀ ՌԱՀ-ի կազմակերպությունների և պետական մարմինների հետ քննարկումների արդյունքում վեր հանված ինստիտուցիոնալ խնդիրների համար լուծումների մշակում» դրույթից:

 

  • Տևողություն

    26.03.2026 10.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 137

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: