Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

______________ 2026 թվականի N ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024

ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի N 295-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի փետրվարի 29-ի «Քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության և ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզավորման կարգը, լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» թիվ 295-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) Որոշման հավելված 1-ի՝ 13-րդ կետի 1-ին ենթակետում «գործունեության» բառից առաջ լրացնել «քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության» բառերով, իսկ 7-րդ ենթակետից հանել «խոտանի մեկուսարան» բառերը:

2)  Որոշման հավելված 1-ի՝ 3, 4, 5-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

 «3) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության արտադրական տարածքի հիմնական մուտքը պետք է հսկվի մետաղահսկիչ սարքավորմամբ, իսկ մուտք գործող անձինք պետք է նույնականացվեն և գրանցվեն գրանցամատյաններում՝ բացառությամբ միայն գիտահետազոտական աշխատանքող իրականացնող սուբյեկտների.

4) քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրամասերի տարածքից դուրս նայող և գետնից մինչև 5 մետր բարձրության վրա գտնվող պատուհանները` առնվազն 16 մմ տրամագծով ոչ սնամեջ կամ առնվազն 20 մմ տրամագծով սնամեջ (ուղղանկյան դեպքում՝ կողմերի երկարությամբ) երկաթյա ձողերից, պատրաստված` 150մմ  x 150 մմ-ից ոչ մեծ վանդակաշարով, ընդ որում, սնամեջ ձողերի դեպքում՝ ձողի պատի հաստությունը պետք է լինի ոչ պակաս քան 2մմ, կամ պետք է կահավորված լինեն՝ համապատասխանաբար՝ բացման կամ կոտրման մասին ազդարարող համակարգով (բացվող պատուհանները և բացվելու և կոտրման, իսկ չբացվող պատուհանները՝ միայն կոտրման տվիչներով)` բացառությամբ միայն գիտահետազոտական աշխատանք իրականացնող սուբյեկտների.

5) հիմնական արտադրություն կամ գիտահետազոտական աշխատանք իրականացնող սենյակի հիմնական դռան մուտքը, ինչպես նաև կազմակերպությանը պատկանող տարածք մտնող դարպասները (առկայության դեպքում) պետք է ունենան ազդանշանային սարքավորումներ և լինեն լուսավորված։»։

3) Որոշման հավելված 1-ի 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

  «14․  Սույն կարգի 13-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված համապատասխան պահարանների, զինասենյակների, խոտանի մեկուսարանների և պահեստային շինությունների թվերը որոշվում են արտադրություն իրականացնող իրավաբանական անձանց կողմից՝ ելնելով արտադրվող քաղաքացիական և ծառայողական զենքի կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրական հզորությունից, տեխնիկական առաջարկությունից, պայմաններից և պատրաստման տեխնոլոգիայից, ընդ որում ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման հավելված 1-ով սահմանված ՌՆ 5, 6, 9, 10, 11, 13, 14, 15, 17, 21, 22-ով սահմանված գործունեության իրականացման համար լիցենզիա հայցելու դեպքում հայտատուին այդպիսի պայմաններին բավարարելու պահանջ չի առաջադրվում։»։

4) Որոշման հավելված 1-ը լրացնել նոր՝ 14․1-րդ կետ, հետևյալ խմբագրությամբ․

«14․1 Ռազմական նշանակության արտադրանքի արտադրության լիցենզիան տրամադրվում է նաև այն իրավաբանական անձին, որը ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակում հանդիսանալով գլխավոր կատարող, ինքնուրույն չի իրականացնում ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն, հավաքում, նորոգում կամ փորձարկում՝ այլ արտադրական և տեխնոլոգիական գործընթացը կամ դրա մի մասը իրականացնում է համապատասխան գործունեության ներդիր ունեցող և լիցենզավորված այլ սուբյեկտի կամ սուբյեկտների միջոցով, ընդ որում գործունեության այս տեսակի համար հայտատույի նկատմամբ տարածվում են սույն կարգում սահմանված գիտահետազոտական աշխատանք իրականացնող սուբյեկտներին առաջադրվող պայմանները»։

5) Որոշման հավելված 1-ի 15րդ կետում «պահանջների վերաբերյալ» բառերից հետո լրացնել ինչպես նաև 22-րդ կետի 2-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը բառերը։

  6) Որոշման  հավելված 1-ի 22-րդ կետի 1-ին ենթագետի «գ» պարբերությունում «ծառայողական զենքի» բառերից հետո լրացնել «կամ ռազմական նշանակության արտադրանքի» բառերով, իսկ նույն կետի 4-րդ ենթակետում «հավաստող փաստաթուղթը,» բառերից հետո լրացնել «անձը հաստատող փաստաթղթի պատճենը,» բառերով։

     7) Որոշման  հավելված 1-ի 22-րդ կետի 3-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) կանոնադրությունը․

5) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինության սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, ինչպես նաև շինության վարձակալության կամ անհատույց օգտագործման մասին կնքված պայմանագրի պատճենը և հայտատուի հայտարարությունը սույն կարգի 13-րդ կետով նախատեսված պայմանների և պահանջների համապատասխանության վերաբերյալ, ընդ որում քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության ու պահպանման համար անհրաժեշտ շինությունները չեն կարող լինել բնակելի կամ հասարակական նշանակության՝ բացառությամբ միայն գիտահետազոտական աշխատանքներ իրականացնելու, սույն հավելվածի 14․1-րդ կետով սահմանված և ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12 N 1308-Ն որոշմամբ սահմանված ՌՆ 5, 11, 14, 21-ով նկարագրված գործունեությունների․

7) քաղաքացիական և ծառայողական զենքի արտադրության կամ ռազմական նշանակության արտադրանքի արտադրության պահպանման համար անհրաժեշտ շինության (պահպանվող օբյեկտի) պահպանությունն իրականացնելու մասին օրենքով սահմանված կարգով կնքված պայմանագրի պատճենը կամ տագնապային ազդանշման կոճակի ծառայության վերաբերյալ պայմանագրի և հաստիքային աշխատակցի միջոցով տարածքի հսկողությունն իրականացնելու վերաբերյալ տեղեկություն՝ բացառությամբ միայն գիտահետազոտական աշխատանք իրականացնող սուբյեկտների։»։

 

8) Որոշման 22-րդ կետի 8-րդ ենթակետի ա) և բ) պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա)  տեղեկություն աշխատակիցների համապատասխան աշխատանքային փորձի վերաբերյալ․

բ) ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման սահմանված չափանիշներին բավարարելը։»։

9)  Որոշման  հավելված 1-ը լրացնել նոր 22․1 կետով՝ հետևյալ խմբագրությամբ․

«22.1 Լիցենզիա ունեցող Հայտատուն, ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 12-ի N 1308-Ն որոշման հավելված 1-ով սահմանված նոր գործունեության տեսակի ՌՆ-ով զբաղվելու համար, լիցենզավորող մարմին է ներկայացնում հայտ, նշելով իրավաբանական անձի անվանումը, կազմակերպաիրավական ձևը, գտնվելու և գործունեություն իրականացնելու վայրը (վայրերը), պետական գրանցման համարը, գործող լիցենզիայի սերիան, համարը, տրման ամսաթիվը, որոշման հավելվածով 1-ով նախատեսված ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների նոր տեսակի(ների) վերաբերյալ տեղեկատվություն, սույն կարգի 22-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված եզրակացությունը, սույն կարգի 22-րդ կետի 8-րդ ենթակետով սահմանված ներկազմակերպական ծրագիր, որը ներառում է համապատասխան մասնագիտական կրթություն կամ որակավորում ունեցող աշխատողներ ունենալը, ռազմական նշանակության արտադրանքի արտադրությանն (դրանց տեխնոլոգիաներին) առնչվող բոլոր փաստաթղթերի, այդ թվում էլեկտրոնային և դրանց կրիչների պահպանման, պաշտպանության և հսկման սահմանված չափանիշները բավարարելը:»:

10) Որոշման  հավելված 1-ը լրացնել նոր՝ 22․2 կետ, հետևյալ խմբագրությամբ՝

«22.2 Գործող լիցենզիայում որոշման N 1 հավելվածով նախատեսված  ռազմական նշանակության արտադրանք համարվող ապրանքների, ծառայությունների, աշխատանքների և մտավոր գործունեության արդյունքների արտադրության նոր տեսակ (ներ) իրականացնելու լրացումը կատարվում է լիցենզիայի ձևաթղթի դարձերեսին համապատասխան նշում անելու միջոցով, ընդ որում հայտերի վերաբերյալ որոշումները կայացվում են լիցենզավորող հանձնաժողովի որոշմամբ:»։

11) Որոշման հավելված 1-ի 25-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«25․ Նախքան հայտատուին լիցենզիա կամ սույն կարգի 5-րդ կետով սահմանված ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն իրականացնելու համար ներդիր կամ ՌՆ-ով սահմանված նոր գործունեությամբ զբաղվելու իրավունք տրամադրելը, լիցենզավորող մարմինը համապատասխան հարցում է ուղարկում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն, յուրաքանչյուրն իր իրավասությունների շրջանակներում հայտատուի, ինչպես նաև նրա կողմից ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ, դրանց ամբողջականության, իրավական ակտերին համապատասխանության, արտադրվող արտադրատեսակին, արտադրության անվտանգության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնելու համար: Ընդ որում, նշված մարմինները դիրքորոշումը տրամադրում են հարցումը ստանալուց հետո տաս աշխատանքային օրվա ընթացքում՝ անհրաժեշտության դեպքում լիցենզավորող մարմնից ստանալով լրացուցիչ տեղեկություններ։

12) Որոշման հավելված 1-ի 27-րդ կետը լրացնել նոր՝ 5-րդ ենթակետով, հետևյալ խմբագրությամբ՝

«5) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից ներկայացվել է բացասական դիրքորոշում: Այս դեպքում հայտատուն տեղեկացվում է ներկայացված բացասական դիրքորոշման մասին, սակայն դիրքորոշումը լիցենզավորող մարմնի կողմից հայտատուին չի տրամադրվում:

13 ) Որոշման N 1 հավելվածի 27-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

«3.1) լիցենզիայի տրամադրումը կարող է սպառնալիք հանդիսանալ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը կամ շահերին,»:

2․ Սույն որոշմամբ սահմանված նոր պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը լիցենզիա ստացած իրավաբանական անձանց վրա՝ բացառությամբ այն դեպքերի, երբ վերջիններս դիմում են լիցենզիայի փոփոխության, լրացման կամ նոր գործունեության տեսակ իրականացնելու համար։

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                                 Ն. Փաշինյան

2026 թ. ____________  ___

Երևան  

 

  • Տևողություն

    26.03.2026 10.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 137

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: