Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառման ու կարգավիճակի հաստատման գործընթացները կարգավորվում Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով, «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» օրենքներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունվել է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՕ-364-Ն օրենքը, որը ուժի մեջ է մտել 2025 թվականի նոյեմբերի 29-ից, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ուժի մեջ են մտել Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքով իրականացված փոփոխություններն ու լրացումները՝ անհրաժեշտություն է առաջացել ենթաօրենսդրական իրավական ակտում կատարել համապատասխան փոփոխություններ։ Սույն իմաստով, հաշվառման գործընթացն իրականացվում է երեք փուլերով՝ սկզբնական, տարածքային, կենտրոնացված։ Հաշվի առնելով սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի գործառույթները՝ վերը նշված օրենքներում իրականացված փոփոխությունների արդյունքում կարգավիճակի սահմանման գործընթացում ներգրավված մարմինները սահմանվել են միայն երկուսը՝ խնամակալության և հոգաբարձության մարմինները և աշխատակազմը։ Բացի այդ, խնամակալության և հոգաբարձության մարմինները՝ չունենալով տեղեկատվական համակարգում մուտքագրումներ իրականացնելու հնարավորություն՝ շարունակում են թղթային հաշվառումներ իրականացնել՝ ինչը առնվազն անհնարին է դարձնում սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնի կողմից վիճակագրության վարումը։ Որոշ դեպքերում, ռիսկի տակ է դրվում նույն անձի համար տարբեր համայնքներում հաշվառելու հարցը՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգի բացակայությամբ պայմանավորված։

 

2.          Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          Ներկայում Հայատանի Հանրապետությունում հաշվառված է 825 առանց ծնողական խնամքի մնացած երեխա և 362 առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձ։ Հաշվառումների եռաստիճան լինելու հանգամանքը անհարկի երկարաձգում է գործընթացը, իսկ սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմինը կենտրոնացված հաշվառման է վերցնում և սահմանում է կարգավիճակ՝ չունենալով լիազորություն սոցիալական աշխատանքի իրականցման, դեպքին տեղում ծանոթանալու հնարավորություն և լիազորություն։ Գործընթացն ակամա ստանում է ձևական բնույթ։ Հաշվառման գործընթացում հատուկ ընդգծման ենթակա խնդիրներից է առանջին աստիճանում՝ համայնքում տեղեկատվական համակարգում հաշվառելու հնարավորության բացակայությունը, ինչպես նաև երեխայի պաշտպանության ոլորտում մասնագիտացված սոցիալական աշխատողների կողմից պատշտպանության նպատակով երեխայի կարիքների գնահատման և համապատասխան պաշտպանության պլանի կազմման հնարավորության բացակայությունը։ 

3 Առաջարկվող կարգավորման բնույթը, կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Սույն նախագծով առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի լիարժեք իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառում իրականացնելը։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հաճախ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ տրամադրելու նպատակով հայցում են տեղեկանք՝ նախագծի ընդունման արդյունքում այն կկարողանան ձեռք բերել անհատական օգտահաշիվներից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմնին դիմում ներկայացնելու։

Կարգավորման արդյունքում ակնկալվում է՝

1)     առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման մաս կազմող հաշվառումն իրականացնել նրանց փաստացի գտնվելու համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից

2)    առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատումն իրականացնել համապատասխան աշխատակազմի կողմից՝ ընդ որում տալով հնարավորություն հաշվառման ուսումնասիրության արդյունքում տեղեկատվական համակարգի դիտարկումներ իրականացնելու և գործը վերանայման ուղարկելու

3)     տեղեկատվական համակարգում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների համար կազմել երեխայի պաշտպանության պլան, իսկ  առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար՝ Նախագծի կարգավորման շրջանակները ներառում է նաև առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց համար՝ անհատական սոցիալական միջամտության ծրագիր

4)    կարգավիճակի հաստատման ամբողջ գործընթացն իրականացնել տեղեկատվական համակարգում՝ այդ թվում հնարավորություն տալով կարգավիճակի հաստատումից հետո ձևավորվող հաշվառման տեղեկանքները հասանելի դարձնել երեխայի օրինական ներկայացուցչի կամ հաշվառված չափահաս անձի անհատական օգտահաշիվներում

5)    սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնին հնարավորություն տալ ամբողջ գործընթացին տեղեկանալ տեղեկատվական համակարգի միջոցով։

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

 

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 10-ի N 101-Ա որոշման Հավելվածի 12-րդ կետից։

  • Տևողություն

    23.03.2026 08.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 57

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: