Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10 N 1459 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.    Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14.1-ին հոդվածով սահմանված են ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի հետ կապված կարգավորումները։ Ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով, իսկ մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Ներքին գործերի նախարարությունում մեկնարկած բարեփոխումների շրջանակներում իրականացված կառուցվածքային փոփոխություններից և օրենսդրական վերանայումներից, մասնավորապես 2026 թվականի փետրվարի 15-ի ստեղծվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոնը, «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանվել է, որ Ներքին գործերի նախարարության ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումում առաջին անգամ պաշտոնի նշանակվելուց առաջ թեկնածուները պարտադիր պետք է անցնեն բարեվարքության ուսումնասիրություն, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններով մի շարք հարաբերությունների կանոնակարգման լիազորությունը վերապահվել է Ներքին գործերի նախարարին։

 

2.    Կարգավորման նպատակն ու բնույթը.

Նախագծով նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները տարածել նաև Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։

 

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։

 

5Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 15-ի Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին N 1803-Լ որոշման 2-րդ հավելվածի 5-րդ՝ «Հանրապետական մեկ միասնական օպերատիվ կառավարման կենտրոնի (112) ստեղծում ուղղությունից, որը միտված է օպերատիվ կառավարման միասնական կենտրոնի ստեղծմանը և քաղաքացիներից ստացվող ահազանգերի ընդունման արդյունավետության բարձրացմանը:

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կիրականացվի արտամրցութային կարգով կամ մրցույթով։

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Տևողություն

    23.03.2026 07.04.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 113

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: