Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ

փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծի անհրաժեշտության մասին

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Կառավարության 06.11.2014թ-ի N 1254-Ն որոշման  26-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն, համայնքային ոստիկանության տեսուչները տեղամասի անձնագրում հաշվառում և անհատական պրոֆիլակտիկ միջոցառումներ են իրականացնում ընտանեկան ոլորտում պարբերաբար իրավախախտումներ թույլ տվող անձանց նկատմամբ, մինչդեռ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում սահմանել է ոստիկանության իրավասու ծառայողների լիազորությունները: Նշված լիազորությունները իրականացնելու են բռնություն գործադրած անձի փաստացի բնակության վայրի ոստիկանության տարածքային մարմնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողները:

Համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերը ոստիկանության որոշ ստորաբաժանումներում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, ենթակա ծառայողների նկատմամբ  իրենց կազմակերպչական և կարգադրիչ գործառույթներն իրականացնում են անձամբ, ինչն առաջացնում է ծանրաբեռնվածություն և բացասական ազդեցություն թողնում համայնքային ոստիկանության ծառայողների գործառույթների արդյունավետության վրա:

Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է.

2017 թվականի դեկտեմբերի 13-ի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի ընդունմամբ:

Համայնքային ոստիկանության ծառայության հաստիքակազմում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությամբ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոշարադրյալը առաջարկվում է`

  1. Ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում ոստիկանությանը վերապահված լիազորությունների փոխանցումը համայնքային ոստիկանության տեսուչներից ոստիկանության տարածքային մարմնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողներին:

Ոստիկանության որոշ ստորաբաժանումներում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, ավելացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքը:

Առաջարկվող փոփոխությունների արդյունքում Կառավարության 06.11.2014թ-ի                  N 1254-Ն որոշման  26-րդ կետի 4-րդ ենթակետի դրույթը կհամապատասխանեցվի «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց  պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի պահանջին:

Առաջարկվող լրացումների և փոփոխությունների արդյունքում կսահմանվեն համայնքային ոստիկանության բաժանմունքների պետի տեղակալի գործառույթներ, որոնց հիման վրա ոստիկանության տարածքային որոշ բաժիններում կնախատեսվեն «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքներ:

 

 

3.Նախագծի մշակման գործընթացում  ներգրավված ինստիտուտները  և անձինք.

Նախագիծը մշակվել է Ոստիկանության կողմից:

 

4.Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման արդյունքում

  1. Ընտանիքում բռնության կանխարգելման գործառույթները ոստիկանության տարածքային մարմինների անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքների (խմբերի) ծառայողներին փոխանցելը կնպաստի այդ ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանը:
  2. Ոստիկանության որոշ տարածքային բաժիններում, կախված համայնքային ոստիկանության ծառայողների թվաքանակից, «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալ» հաստիքների ավելացմամբ կնվազի համայնքային ոստիկանության բաժանմունքների պետերի ծանրաբեռնվածությունը, նրանց կողմից ավելի շատ ժամանակ կհատկացվի կազմակերպչական և կարգադրիչ գործառույթներին, ինչը կհանգեցնի համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողների աշխատանքների առավել արդյունավետ և օպերատիվ իրականացմանը:

 

  • Քննարկվել է

    02.07.2018 - 17.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7066

Տպել