Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1254-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     » _________ 201     թվականի  N          -Ն

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի N 1254-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ

կատարելու մասին

                  

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի համաձայն.

  Կառավարությունը որոշում է.

  1. Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության համայնքային ոստիկանության գործունեության կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 18-ի N 1233-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1254-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 1-ին կետում «պրոֆիլակտիկայի ավագ տեսուչի,» բառերից հետո լրացնել «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի,» բառերը.

2) 17-րդ կետում «բաժանմունքի պետին» բառերից հետո լրացնել «և նրա տեղակալին» բառերը.

3) 22-րդ կետում «համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի» բառերից հետո լրացնել «(նրա տեղակալի)» բառերը.

4) 23-րդ կետի 3-րդ ենթակետում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումների» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.

5) 24-րդ կետի 20-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

6) 25-րդ կետի 5-րդ ենթակետում «անչափահասների գործերով» բառերից հետո լրացնել «և ընտանիքում բռնության կանխարգելման» բառերը.

7) 25-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «6. Անչափահասների կողմից կատարվող իրավախախտումներին նպաստող պատճառների և պայմանների, ծնողական պարտականությունների կատարումից չարամտորեն խուսափող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների մասին տեղեկություններ ստանալիս` իրազեկում են անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանմանը, իսկ ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկություններ ստանալիս անմիջապես զեկուցագիր են ներկայացնում ոստիկանության ստորաբաժանման պետի օպերատիվ գծով տեղակալին:».

8) 26-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «ընտանեկան-» և «, որոնք վտանգ են ներկայացնում շրջապատի համար» բառերը.

9) 27-րդ կետում «այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանումներից» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայությունից» բառերով.

10) 38-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.                                                           

11) 38-րդ կետի 10-րդ ենթակետից հետո լրացնել նոր VIII-I-րդ բաժին՝ հետևյալ բովանդակությամբ.

 

 

 «VIII-I. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՊԵՏԻ տեղակալի ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

38.1. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալը`

1) վարում է ոստիկանության տարածքային բաժնի միասնական հաշվառման մատյանը.

2) համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողներին ցուցաբերում է անհրաժեշտ գործնական և մեթոդական օգնություն, միջոցներ ձեռնարկում նրանց մասնագիտական պատրաստվածության, կատարողական և ծառայողական կարգապահության բարձրացման, ինչպես նաև գործնական հմտությունների կատարելագործման ուղղությամբ.

3) անմիջական հսկողություն է իրականացնում համայնքային ոստիկանության բոլոր ծառայողների ամենօրյա աշխատանքային գործունեության նկատմամբ, ապահովում է համագործակցությունը նրանց միջև, այդ թվում՝ առավել փորձառու ծառայողների առաջավոր մասնագիտական փորձի փոխանցումը մյուս ծառայողներին.

4) վերլուծում և ամփոփում է համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների աշխատանքները՝ յուրաքանչյուր ամսվա, եռամսյակի, կիսամյակի ու տարվա պարբերականությամբ.

5) բաժանմունքի աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով վերադասության կարգով ներկայացնում է առաջարկություններ.

6) վերահսկում է պրոֆիլակտիկ գործերի, հսկողական քարտերի և հետախուզական քարտ-կուտակիչների վարման գործընթացը.

7) փոխարինում է բաժանմունքի պետին՝ նրա բացակայության ընթացքում:

38.2. Համայնքային ոստիկանության բաժանմունքի պետի տեղակալի հաստիքի բացակայության դեպքում սույն կարգի 38.1 կետի 1-4 ենթակետերով սահմանված գործառույթներն իրականացնում է համայնքային ոստիկանության բաժանմունքի պետը, իսկ 5-7 ենթակետերով սահմանված գործառույթները՝ պրոֆիլակտիկայի ավագ տեսուչը:».

8) 39-րդ կետում՝

ա. 1-3 ենթակետերը ճանաչել ուժը կորցրած.

բ. 4-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4) համակարգում է հաշվառման մեջ գտնվող անձանց հետ համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների կողմից կատարվող աշխատանքները:».

գ. 6-րդ և 7-րդ ենթակետերում «քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման» բառերը փոխարինել «պրոբացիայի ծառայության» բառերով.

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։

  • Քննարկվել է

    02.07.2018 - 17.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7065

Տպել