«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ին ընդունված ՀՀ քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 47-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-րդ մասով.
«2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը:»։
Հոդված 2. Օրենսգրքի 54-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 6-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2․1-րդ մաս.
«2․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 3-5-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը:»։
Հոդված 3. Օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «15» թիվը փոխարինել «14» թվով։
Հոդված 4. Օրենսգրքի 106-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․1-րդ մասով.
«3․1․ Սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված տույժի միջոցները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը:»։
Հոդված 5. Օրենսգրքի 107-րդ հոդվածում՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4․1-րդ մաս.
«4․1․ Սույն հոդվածի 1-ին մասի 4-6-րդ կետերով նախատեսված սահմանափակումները կիրառելիս արգելվում է դատապարտյալի մերձավոր ազգականների հետ հաղորդակցության ազատության սահմանափակումը, բացառությամբ այն դեպքերի, երբ պատժի կատարման սահմանված կարգի խախտումը վերաբերում է այդ հաղորդակցությանը։»։
2) 8-րդ մասում «քսան» բառը փոխարինել «14» թվով։
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Տևողություն
10.03.2026 25.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 73
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: