Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

 

2026 թվականի N            - Ն

 

 

«ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1907-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը վերանվանել «Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2.    Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 28-ի ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1907-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1)      որոշման վերնագրում ««ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ»» բառերը փոխարինել ««ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ»» բառերով.

2)    որոշման 1-ին կետում, 2-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում, 3-րդ կետի «բ» ենթակետում, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերում ««Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել ««Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.

3)    որոշման 3-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) «Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնական նպատակը կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ծանր ախտահարումներ ունեցող առանց ծնողական խնամքի մնացած 16-18 տարեկան երեխաների և օրենսդրությամբ սահմանված դեպքերում առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց, ինչպես նաև տարեց կամ հաշմանդամություն ունեցող, այդ թվում՝ համապատասխան դեղեր գործածող, վարքային խանգարում ունեցող թեթև կամ միջին աստիճանի մտավոր, ինչպես նաև հոգեկան և վարքային այլ խանգարումներ ունեցող անձանց շուրջօրյա լրիվ խնամքով և երկարաժամկետ կամ որոշակի ժամկետով կացարանով ապահովումն է: «Խարբերդի մասնագիտացված խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան կազմակերպությունում խնամվող անձանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, սննդով, հագուստով, սպիտակեղենով, կոշկեղենով, անկողնային և անձնական հիգիենայի պարագաներով ապահովումն է, նրանց սոցիալ-հոգեբանական օգնության, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, խորհրդատվական և իրավաբանական օգնության տրամադրման, աջակցող միջոցներով ապահովման գործընթացի, անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացին աջակցության, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն ուղեգրման գործընթացի, աշխատանքային թերապիայի, ազատ ժամանցի և սոցիալական ներառմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցառումների կազմակերպումն է.».

4)    որոշման 3-րդ կետի «բ» ենթակետը «գորգերի և գորգեղենի» բառերից առաջ լրացնել «շուրջօրյա, կարճաժամկետ, ցերեկային խնամքի, վերականգնողական, խորհրդատվական և այլ մասնագիտացված սոցիալական վճարովի ծառայությունների տրամադրում, զարգացնող թերապիաների (լոգոպեդի, հոգեբանի, հատուկ մանկավարժի և ադապտիվ ֆիզկուլտուրայի, էրգոթերապիայի, հիպոթերապիայի, կինեզոթերապիայի) վճարովի ծառայությունների տրամադրում,» բառերով:

3.    Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ապահովել «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ սույն որոշումից բխող փոփոխությունների կատարումը և կատարված փոփոխությունները և կազմակերպության անվանափոխությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցման ներկայացնելու աշխատանքները:

4.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Տևողություն

    09.03.2026 25.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 48

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: