«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծեր
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-205-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 10-րդ մասում «16» թիվը փոխարինել «17» թվով:
Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «սահմանափակումների,» բառից հետո լրացնել «և (կամ) անհամատեղելիության պահանջները չպահպանելու» բառերը,
2) 13-րդ մասում «հանրային ծառայողի» բառերից առաջ լրացնել «անհամատեղելիության պահանջները չպահպանելու,» բառերը։
Հոդված 3․ Օրենքի 31-րդ հոդվածի`
1) 5-րդ մասում «՝ քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու համար» բառերը հանել, իսկ «չի վարձատրվում» բառը փոխարինել «կարող է վարձատրվել» բառերով.
2) 6-րդ մասում «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման և աշխատանքների մասնակցության» բառերը փոխարինել «Փորձնակի գրանցման, ստաժի հաշվարկման, աշխատաժամանակի սահմանման, աշխատանքների մասնակցության, վարձատրության և քվոտավորման (այդ թվում՝ պիլոտային քվոտավորման) պահանջի» բառերով:
Հոդված 4․ Օրենքի 35-րդ հոդվածի վերնագրում «հանրային ծառայողի» բառերից առաջ լրացնել «անհամատեղելիության պահանջները չպահպանելու,» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 6.1-րդ կետում «15» թիվը փոխարինել «12» թվով։
Հոդված 6․ Օրենքի 39-րդ հոդվածի 6-րդ մասում «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 5-րդ և 11-րդ մասերով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 3-րդ և 7-9-րդ մասերով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով և 35-րդ հոդվածի 3-րդ մասով» բառերը և թվերը փոխարինել «սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, 10-րդ հոդվածի 6-րդ և 12-րդ մասերով, 12-րդ հոդվածի 5-րդ մասով, 16-րդ հոդվածի 4-րդ մասով, 19-րդ հոդվածի 8-րդ մասով, 22-րդ հոդվածի 3-րդ մասով, 30-րդ հոդվածի 6-րդ մասով, 33-րդ հոդվածի 1-ին մասով, 35-րդ հոդվածի 3-րդ մասով և 36-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով» բառերով և թվերով:
Հոդված 7․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ․
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 3-րդ հոդվածի:
2․ Սույն օրենքի 3-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում դրանով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրը:
3․ Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում։
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2․ Հանրային ծառայության ստաժը ներառում է նաև պետական և համայնքային պաշտոններում աշխատանքը, սույն օրենքով սահմանված կարգով փորձագետ աշխատելու ժամանակահատվածները, ինչպես նաև օրենքով հանրային ծառայության ստաժ հաշվարկվող ժամանակահատվածները:»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
06.03.2026 21.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 251
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: