Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Ազատ տնտեսական գոտիների մասին»» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ

   Սույն օրենքի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է`  2011 թվականի մայիսի 25-ի «Ազատ տնտեսական գոտիների մասին» N ՀՕ-193-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկման ընթացքում բացահայտված խնդիրների լուծման և ազատ տնտեսական գոտիների գործունեությունը կարգավորող իրավական ակտի լավարկման, հնարավոր երկիմաստությունների բացառման, Օրենքի հստակեցման, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների շահագործողների գործունեության վերաբերյալ հնարավոր ոչ արժանահավատ տեղեկատվության ստացման հնարավորինս բացառման անհրաժեշտությամբ։

 

Նախագծով սահմանվում է Օրենքի շրջանակներում աուդիտորական եզրակացության հասկացությունը, ներկայացվում է շահագործողների համար աուդիտորական եզրակացություն ներկայացնելու պահանջ, ինչպես նաև սահմանվում են վերջինիս ներկայացման առնչությամբ ծագող հարաբերություները։

Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դրույթ՝ համաձայն որի ազատ տնտեսական գոտիների շահագործողների կողմից ներկայացված հերթական հայտարարագրերը լիազոր մարմնի կողմից ներկայացվում են ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին (այսուհետ՝ Հանձնաժողով) և Հանձնաժողովի կազմում ներառված մարմիններ։

Սույն Նախագծով հստակեցվում են Հանձնաժողովի, լիազոր մարմնի լիազորությունները, գործառույթները։

Նախագծով հստակեցվում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչի, շահագործողի կողմից գործունության իրականացման ժամկետի հաշվարկումը, սահմանվում գործունեության ժամկետի երկարաձգման դրույթ, ժամկետի երկարաձգման համար հայտի ներկայացման ժամկետները։

Միաժամանակ, Նախագծով ազատ տնտեսական գոտու շահագործողի և շահագործող չհանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի միջև ապրանքի մատակարարումը սահմանափակող դրույթը, փոխարինվում է ապրանքի Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ձեռք բերելու պայմանով թույլատրելի դառնալու դրույթով։

Նախագծով նաև հստակեցվում են թե´ առանց Կառավարության որոշման՝ իրավունքի ուժով, թե´ Կառավարության որոշմամբ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի և շահագործողների գործունեության դադարեցման հիմքերը և դեպքերը։

Նախագծով առաջարկվող փոփոխությունները միտված են կարգավորելու ազատ տնտեսական գոտիների գործունեության ոլորտում առկա հնարավոր խնդիրները և ազատ տնտեսական գոտիների զարգացմանը նպաստելուն։

  • Տևողություն

    03.03.2026 18.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 336

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: