Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ  22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված  «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) լավարկելու, Ծրագրի շրջանակներում շահառուների մասնակցության գործընթացը դյուրինացնելու, Ծրագրում ներառված որոշ դրույթներ հստակեցնելու և Ծրագրի իրականացման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։  

 

2. Ընթացիկ իրավիճակը և առկա խնդիրները

Ծրագրի պահանջների համաձայն փոխհատուցվում է յուրաքանչյուր շահառուի կողմից ձեռք բերված նվազագույնը 5 գլուխ, իսկ առավելագույնը՝ 300 գլուխ տոհմային կենդանիների արժեքը, մինչդեռ որոշ շահառուներ նախատեսում են ձեռք բերել ավելի շատ գլխաքանակ, ինչը սահմանափակում է լիարժեք ոչխարի հոտ ձևավորելու հնարավորությունները և անհրաժեշտություն է առաջացել բարձրացնել շահառուների կողմից ձեռք բերվող տոհմային կենդանիների առավելագույն շեմը։

Բացի այդ, Ծրագրով նախատեսված էր բանկային երաշխիք ներկայացնելու պարտադիր պահանջ, ինչը լրացուցիչ ֆինանսական բեռ և որոշակի խնդիրներ էր առաջացնում շահառուների համար։ Այս կապակցությամբ բազմաթիվ շահառուներ խնդրել են վերանայել այս դրույթը։

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի նպատակն է ընդլայնել Ծրագրի շրջանակներում շահառուների կողմից առավել շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորությունները, ինչպես նաև վերանայել ձեռք բերվող կենդանիների համար բանկային երաշխիք ներկայացնելու պահանջը։ Այդ իսկ պատճառով Նախագծով առաջարկվում է ձեռք բերվող տոհմային կենդանիների առավելագույն գլխաքանակը 300-ից հասցնել 1000-ի, իսկ բանկային երաշխիք ներկայացնելու պահանջը ուժը կորցրած ճանաչել։

 

4 Պետական բյուջեի վրա ազդեցությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի  22-ի N 1392-Լ որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Որոշման Նախագիծը բխում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման 9-րդ «Գյուղատնտեսության զարգացում և արտադրողականության բարձրացում», 9.1 «ՀՀ գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության իրականացում», 9.3  «Անասնաբուծության ճյուղի զարգացման խթանում» կետերից:

ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1083-Լ որոշմամբ հաստատված «Պարենային անվտանգության համակարգի զարգացման ռազմավարության 2023-2026 թվականների գործողությունների» հավելված 2-ի 4-րդ կետով սահմանված «Գյուղատնտեսության զարգացում, արտադրողականության բարձրացում և կայուն անասնահամաճարակային և բուսասանիտարական իրավիճակի ապահովում» առաջնահերթությունից, որով նախատեսվում է տոհմային կենդանիների տեսակարար կշռի շուրջ 10% ավելացում՝ բազային տարվա 2%-ի դիմաց։

 

6Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ կառավարության որոշման նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

7. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ընդլայնել ոչխարաբուծությամբ և այծաբուծությամբ զբաղվող շահառուների շրջանակը, ավելացնել պետական աջակցությամբ շահառուների կողմից ավելի շատ գլխաքանակ ձեռք բերելու հնարավորությունները, որը կնպաստի տոհմային կենդանիների տեսակարար կշիռի, ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի ծավալների ավելացմանը։

 

  • Տևողություն

    25.02.2026 18.03.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 560

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: