ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--- ---------- 2026 թվականի N ---- Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1392-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում անասնաբուծության խթանման ծրագրերը հաստատելու մասին» N 1392-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թվականների» ծրագրում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները՝
1) 18-րդ կետում «300» թիվը փոխարինել «1000» թվով, «10» թիվը փոխարինել «34» թվով․
2) 19-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել․
3) 23-րդ կետի՝
ա․ 5-րդ ենթակետում վերջակետը փոխարինել միջակետով,
բ․ 5-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ ենթակետով՝
«6) ձեռք բերված կենդանիների ԱՆԻ ՊԱՍ համակարգում գրանցված լինելու փաստը»:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
-
Տևողություն
25.02.2026 18.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 561
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: