Հիշել նախագիծը

«Մեքենանների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2390-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ

«ՆԱԽԱԳԻԾ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

----   ----------- 2017 թվականի  № - Ն

 

«ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15 - Ի № 2390-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը` համաձայն № 1 հավելվածի:
  2. Հաստատել մեքենաների և սարքավորումների անվտանգության հիմնական պահանջները՝ համաձայն № 2  հավելվածի:
  3. Հաստատել անվտանգության լրացուցիչ պահանջներ մեքենաների և սարքավորումների որոշակի կարգերի համար՝ համաձայն № 3 հավելվածի:
  4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 2390-Ն որոշումը:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց  ամիս հետո:

 

Հայաստանի Հանրապետության

                        Վարչապետ                                                                          Կ.Կարապետյան

2017 թ. -----------     ----

Երևան

  • Քննարկվել է

    03.03.2017 - 19.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8793

Տպել

Առաջարկներ`

Ashot Simonyan

03.03.2017

:Խնդրում են նշեք թե որ մարմինն է հսկելու դրա պահանջների կատարման վրա

Տեսնել ավելին