Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 198-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 198-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը

Ներկայումս, դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները սահմանված են «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 18-րդ հոդվածով: Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի N 198-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը:

Բացի այդ, «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է որոշման ընդունման լիազորող նորմի և օրենքի հոդվածի անհամապատախանություն և որոշման նախաբանում նշված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը չի համապատասխանում որոշման բովանդակությանը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն որոշումը, քանի որ դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները սահմանված են «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 18-րդ հոդվածով:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:

 

4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

  • Քննարկվել է

    17.02.2026 - 09.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Միջազգային հարաբերություններ

  • Գերատեսչություն

    Արտաքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 523

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: