ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 198-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 27-Ի N 198-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս, դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները սահմանված են «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 18-րդ հոդվածով: Նշվածով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի N 198-Ն որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը:
Բացի այդ, «Դիվանագիտական ծառայության մասին օրենքում կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է որոշման ընդունման լիազորող նորմի և օրենքի հոդվածի անհամապատախանություն և որոշման նախաբանում նշված «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ կետը չի համապատասխանում որոշման բովանդակությանը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի փետրվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» N 198-Ն որոշումը, քանի որ դիվանագիտական պաշտոնները և դիվանագիտական ծառայության պաշտոնները սահմանված են «Դիվանագիտական ծառայության մասին օրենքի 18-րդ հոդվածով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
-
Discussed
17.02.2026 - 09.03.2026
-
Type
Decision
-
Area
International relations
-
Ministry
Ministry of Foreign Affairs
-
Status
Views 527
Print