«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) կիրառման իրավահարաբերություններում առաջացած իրակավական և գործնական խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
Այսպես, նախագիծը մշակվել է անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմանների բարելավման, այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման նպատակով։
Որոշման գործող իրավակագավորումների պայմաններում 2025 թվականի արդյունքները վկայում են, որ ծրագիրը չի ապահովել շահառուների ներգրավվածություն և վերջիններիս կողմից ծրագրի նկատմամբ հետաքրքրվածություն, միաժամանակ, առկա են գործող օրենսդրական այլ կարգավորումների մասով հակասություններ, որոնք ևս ենթակա են փոփոխության։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Որոշմամբ առաջարկված ծրագիրն ի սկզբանե նախատեսված է եղել իրականացնել ՀՀ Սյունիքի և Կոտայքի մարզերում, իսկ 2026 թվականի հուլիսի 1-ից սկսած՝ նաև Հայաստանի մյուս մարզերում, սակայն ծրագրին՝ շահառուների մասնակցության դրական ցուցանիշները բացակայել են։
Նախագծով առաջարկվող փոփոխություններով շահառուները հնարավորություն կունենան իրենց կողմից կատարվելիք աշխատանքի դիմաց ստանալու համապատասխան վարձատրություն՝ համաձայն «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքի՝ միաժամանակ, ընտրելով նաև իրենց և գործատուների համար առավել նպատակահարմար աշխատաժամանակի գրաֆիկը։
Առաջարկվող փոփոխություններով ծրագիրը կներառի ոչ միայն աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց, այլ նաև նրանց, ովքեր աշխատում են քաղաքացիաիրավական պայմանագրերով։
Նախագծով հնարավորություն է տրվում այսուհետ որպես գործատու հանդես գալ որոշման մեջ նշված հասարակական աշխատանքների կազմակերպման ոլորտների գործունեությամբ զբաղվող բոլոր անհատ ձեռնակատերերին և իրավաբանական անձանց` անկախ գործունեության իրականացման ժամանակահատվածից և ունեցած աշխատակիցների թվաքանակից։
3․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրականում երաշխավորել անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց տնտեսական ակտիվացման համար պայմաններ՝ այդ անձանց եկամուտների ավելացման ու վերջիններիս՝ աշխատաշուկա մուտք գործելու իրական հնարավորությունների ստեղծման միջոցով։
Ծրագրի առաջարկվող փոփոխությունների արդյունքում ակնկալվում է ծրագրի շահառուների կողմից մասնակցության ընդգրկվածության և մասնակցության ընդլայնում, ինչպես նաև ծրագրի նկատմամբ վստահության և հետաքրքրվածության բարձրացում։
4․Նախագիծը մշակող պատասխանատու մարմինը
Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Միասնական սոցիալական ծառայության կողմից:
5․Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունnւմը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացում չի առաջացնի:
Աջակցության տրամադրման ծրագրում իրականացման համար պետական բյուջեից տրամադրվել է 265.482.000 ՀՀ դրամ։ Նախագծի ընդունման արդյունքում ծրագրում կընդգրկվի շուրջ 150 անձ՝ 1 անձին 1 օրվա աշխատանքի դիմաց վճարվող գումարը սահմանվում է 7.000 ՀՀ դրամ, որն ամսական կտրվածքով կազմում է 147.000 ՀՀ դրամ, որն էլ 12 ամիս ժամկետով հաշվարկելու դեպքում կազմում է առավելագույնը 1.764.000 ՀՀ դրամ (7000 դրամ * 21 օր * 12 ամիս)։
6․Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ չեն նախատեսվում:
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը կապված է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի հետ։
-
Տևողություն
06.02.2026 23.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 100
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: