«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
--------- ---------------- 2026 թվականի N - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական աշխատանքի դիմաց աջակցության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 825-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը՝
1) որոշման հավելվածի 4-րդ կետում «3-12 ամիս» բառերը փոխարինել «մինչև 12 ամիս» բառերով.
2) որոշման հավելվածի 8-րդ կետում «առնվազն երեք տարի գործունեություն իրականացնող և տարեկան միջինն առնվազն 10 աշխատող ունեցող կազմակերպության» բառերը փոխարինել «անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի» բառերով.
3) որոշման հավելվածի 12-րդ կետում «նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով) աշխատանքային պայմանագիր, որի էլեկտրոնային պատկերատպված (սքանավորված) տարբերակը՝ այն» բառերը փոխարինել «աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր, որը» բառերով.
4) որոշման հավելվածի 14-րդ կետում «3500» թիվը փոխարինել «7000» թվով.
5) որոշման հավելվածի 18-րդ կետի 2-րդ ենթակետում «աշխատանքային» բառից հետո լրացնել «կամ քաղաքացիաիրավական» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Տևողություն
06.02.2026 23.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 99
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: