Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2026 թվականի              N ____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1377-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`

          1) 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 21 հավելվածի «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության» վերտառությամբ 1-ին կետում և «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության «Շտապ օգնության ենթակայան»» վերտառությամբ 2-րդ կետում «արտաքին տարբերանշաններով,» բառերից հետո լրացնել «առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշաններով,» բառերը,

2) 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 21 հավելվածը լրացնել նոր 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

 

«12. ՄՈՏՈՄԻԱՎՈՐ

 

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

1.     Շնչուղիների կառավարման միջոցներ («Գվեդելի» օդատար խողովակ, «Ամբու» պարկ, կոկորդային դիմակ, լարինգոսկոպ, ինտուբացիոն հավաքածու)

2.    Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ (ներառյալ` ժգուտ, արյունահոսությունը դադարեցնող «Combat Application Tourniquet» տուռնիկետ)

3.    Վիրակապական պայուսակ (միանգամյա օգտագօրծման վիրաբուժական հավաքածու՝ մկրատ, ունելի, ստերիլ վիրակապական նյութեր, ձեռնոցներ)

4.    Ինֆուզիոն հավաքածու

5.    Առաջին բուժօգնության պայուսակ (ներառյալ` թմրամիջոցներով և հոգեմետ (հոգենորգործուն) նյութերով դեղարկղ)

6.   Ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու, պարանոցային օձիք

7.    Շարժական էլեկտրասրտագրիչ

8.   Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր

9.   Տոնոմետր (ճնշաչափ)

10. Ֆոնենդոսկոպ

11.  Պուլսօքսիմետր

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:»:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Տևողություն

    03.02.2026 18.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Գերատեսչություն

    Առողջապահության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 62

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: