ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________ 2026 թվականի N ____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1377-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
1) 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 21 հավելվածի «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության» վերտառությամբ 1-ին կետում և «Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության «Շտապ օգնության ենթակայան»» վերտառությամբ 2-րդ կետում «արտաքին տարբերանշաններով,» բառերից հետո լրացնել «առկայծող փարոսիկներով և հատուկ ձայնային ազդանշաններով,» բառերը,
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով լրացվող N 21 հավելվածը լրացնել նոր 12-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.
«12. ՄՈՏՈՄԻԱՎՈՐ
ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ
1. Շնչուղիների կառավարման միջոցներ («Գվեդելի» օդատար խողովակ, «Ամբու» պարկ, կոկորդային դիմակ, լարինգոսկոպ, ինտուբացիոն հավաքածու)
2. Ընդհանուր նշանակության բժշկական պայուսակ (ներառյալ` ժգուտ, արյունահոսությունը դադարեցնող «Combat Application Tourniquet» տուռնիկետ)
3. Վիրակապական պայուսակ (միանգամյա օգտագօրծման վիրաբուժական հավաքածու՝ մկրատ, ունելի, ստերիլ վիրակապական նյութեր, ձեռնոցներ)
4. Ինֆուզիոն հավաքածու
5. Առաջին բուժօգնության պայուսակ (ներառյալ` թմրամիջոցներով և հոգեմետ (հոգենորգործուն) նյութերով դեղարկղ)
6. Ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու, պարանոցային օձիք
7. Շարժական էլեկտրասրտագրիչ
8. Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատոր
9. Տոնոմետր (ճնշաչափ)
10. Ֆոնենդոսկոպ
11. Պուլսօքսիմետր
ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Ավագ բուժաշխատող` համապատասխան հետդիպլոմային կրթության և վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և ժամկետներում շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրի առկայությամբ կամ համապատասխան մասնագիտական կրթական ծրագրի կլինիկական օրդինատոր` անցումային անհատական լիցենզիայի առկայությամբ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
03.02.2026 18.02.2026 -
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
-
Status
Views 44
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.