Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 231-րդ հոդվածում՝

1)   1-ին մասում ամսվա 1-ից» բառերից հետո լրացնել , բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դեպքերի» բառերը,

2)   լրացնել նոր 1.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.

«1.1. Կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում կառուցվող շինության նկատմամբ շինության 81 և ավելի ավարտվածության աստիճան ունենալու վերաբերյալ կառուցապատողի իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո անշարժ գույքի հարկի պարտավորությունը կառուցվող շինության մասով առաջանում է այդ իրավունքի պետական գրանցման ամսվան հաջորդող երրորդ ամսվա 1-ից:»:

 

Հոդված 2

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   Հանրապետության նախագահ                                                            Վ Խաչատուրյան

ՀՕ- 

Երևան 2026 թ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻՆ ՄՈՏԱՐԿՎԱԾ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Աանշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 19-ի ՀՕ-225-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի չհամարակալված պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«Սույն կետով սահմանված՝ ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը չի կիրառվում Կառավարության սահմանած ցանկում ընդգրկված՝ սահմանամերձ բնակավայրերից տարբերվող բնակավայրերում կառուցվող այն բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված՝ բնակարանների, բազմաբնակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների նկատմամբ, որոնց (այդ թվում՝ բազմաբնակարան բնակելի շենքի) շինարարության թույլտվության ժամկետն ավարտվել կամ երկարաձգվել է: Սույն պարբերությունում նշված դեպքերում ավարտվածության աստիճանը բնութագրող գործակիցը սահմանվում է 1.0 և գնահատությունն իրականացվում է ըստ բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված՝ նախագծային բնակարանների, բազմաբանակարան բնակելի շենքի ոչ բնակելի տարածքների, բազմաբնակարան բնակելի շենքում տեղակայված ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության շինությունների:»:

 

Հոդված 2

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   Հանրապետության նախագահ                                                     Վ Խաչատուրյան

              ՀՕ- 

         Երևան 2026 թ.

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-295 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 36-րդ հոդվածում լրացնել նոր 21-ին մաս հետևյալ բովանդակությամբ

«21 Եթե կառուցվող շինության նկատմամբ կառուցապատողի իրավունքի պետական գրանցման դիմումի հետ միաժամանակ շինության մասով ներկայացվում է նաև չափագրման փաթեթ՝ շինության ավարտվածության աստիճանի նշումով, ապա իրավունքի պետական գրանցում կատարելիս գրանցման մատյանում և գրանցման վկայականում պարտադիր նշում է կատարվում նաև շինության ավարտվածության աստիճանի վերաբերյալ: Շինությունը 81 և ավելի ավարտվածության աստիճան ունենալու վերաբերյալ գրանցման մատյանում և գրանցման վկայականում գրառում կատարելու համար հիմք են հանդիսանում որակավորված անձի կողմից կատարված չափագրման փաստաթղթերի և արտոնագրված ճարտարապետի կողմից Կառավարության սահմանած կարգով տրամադրված մասնագիտական եզրակացությունը: Ընդ որում, սույն մասով սահմանված կարգով ներկայացված չափագրման փաթեթը հանդիսանում է նաև սույն օրենքի 25-րդ հոդվածով սահմանված շինության նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ հատակագիծ:»։

 

Հոդված 2 Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ

   1. Կառուցապատողի կողմից քաղաքաշինական գործունեության իրականացման արդյունքում նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, սույն օրենքով սահմանված փաստաթղթերից բացի, պետք է ներկայացվի նաև այդ շինության ավարտական ակտը: Ընդ որում նոր ստեղծված շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցումը կատարվում է, եթե մինչև ավարտական ակտի տրամադրումը կառուցվող շենքի նկատմամբ գրանցման մատյանում կատարված է քաղաքաշինական փաստաթղթերի հիման վրա կառուցված շինությունը 81 տոկոս և ավելի ավարտվածության աստիճան ունենալու մասին գրառում:»:

 

Հոդված 3

1 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

   Հանրապետության նախագահ                                                            Վ Խաչատուրյան

ՀՕ- 

Երևան 2026 թ

  • Տևողություն

    02.02.2026 20.02.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 101

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: