ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Շահեն Շահինյան 02.02.2026 13:08:29 | Գաղափանը շատ լավն է և ողջունելի, սակայն հիմնավորման մեջ առկա չէ որևիցէ հաշվարկ թե ներքին հարդարման աշխատանքների պարտադիր իրականացման պահանջը ավարտական ակտի ստացումից առաջ ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության է բերելու կառուցապատողների համար։ Առաջարկում եմ տվյալ պահանջները պարտադիր դարձնել բոլոր ընդհանուր օգտագործման տարածքների համար, իսկ բուն բնակարանների համար դրանք կարգավորել պայմանագրով։ Պետք է հաշվի առնել, որ բնակարանի հանձնումից հետո բնակիչը իրականացնելու էլեկտրականության, ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության համակարգերի մոնտաժ, որը ոչ միայն բերելու է պատերի և հատակի շաղախների քանդման, այլ նաև մեծամասամբ անպիտան է դարձնելու ներքին հարդարման արդեն իսկ կատարված աշխատանքները։ Ստացվելու է, որ կառուցապատողը ի հաշիվ լրացուցիչ աշխատանքների բարձրացնելու է գինը, որի հետևանքով նաև երկարելու է շինարարության ժամկետը, այլ նաև այդ հավելյալ աշխատանքը դառնալու է անպիտան քանի որ բնակիչը ստիպված է լինելու կրկնակի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։ |