Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՎԱԾ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ՇԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ (ՆՎԱԶԱԳՈՒՅՆ) ՀԱՐԴԱՐՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Շահեն Շահինյան 02.02.2026 13:08:29

Գաղափանը շատ լավն է և ողջունելի, սակայն հիմնավորման մեջ առկա չէ որևիցէ հաշվարկ թե ներքին հարդարման աշխատանքների պարտադիր իրականացման պահանջը ավարտական ակտի ստացումից առաջ ինչ լրացուցիչ ծանրաբեռնվածության է բերելու կառուցապատողների համար։

Առաջարկում եմ տվյալ պահանջները պարտադիր դարձնել բոլոր ընդհանուր օգտագործման տարածքների համար, իսկ բուն բնակարանների համար դրանք կարգավորել պայմանագրով։

Պետք է հաշվի առնել, որ բնակարանի հանձնումից հետո բնակիչը իրականացնելու էլեկտրականության, ջրամատակարարման, ջեռուցման, օդափոխության համակարգերի մոնտաժ, որը ոչ միայն բերելու է պատերի և հատակի շաղախների քանդման, այլ նաև մեծամասամբ անպիտան է դարձնելու ներքին հարդարման արդեն իսկ կատարված աշխատանքները։

Ստացվելու է, որ կառուցապատողը ի հաշիվ լրացուցիչ աշխատանքների բարձրացնելու է գինը, որի հետևանքով նաև երկարելու է շինարարության ժամկետը, այլ նաև այդ հավելյալ աշխատանքը դառնալու է անպիտան քանի որ բնակիչը ստիպված է լինելու կրկնակի ներքին հարդարման աշխատանքներ իրականացնել։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: