Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

«Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ հարկային ծառայողների կողմից հարկ վճարողների համար մատուցվում են միջնորդավորված հաշվապահական ծառայություններ, ինչն իր հերթին հանգեցնում է հարկ վճարողների կողմից ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում հարկեր վճարելու պարտականությունից խուսափելուն:

Նշվածի վերաբերյալ բազմիցս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների /ՔՀԿ/ կողմից հարկային մարմին են ներկայացվում բողոքներ՝ հարկային ծառայողների նշված վարքագիծը բացառելու ուղղությամբ:

Հարկային մարմինը նպատակ ունենալով իր ամենօրյա աշխատանքի արդյունքում նշված գործելաոճը հասցնել նվազագույնի և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2018 թվականի հունվարի 18-ի թիվ 133-Ն որոշումը, որի 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված թիվ 3 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսվել է մշակել իրավական ակտի նախագիծ՝ հարկային ծառայողների համար նախատեսելով պատասխանատվություն միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար՝ ուստի նշված իրավակարգավորումները, որպես հարկային ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակում, հարկային մարմնի կողմից սահմանվել/լրացվել են «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում:

  • Քննարկվել է

    15.06.2018 - 01.07.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Կոռուպցիայի դեմ պայքար

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10196

Տպել

Առաջարկներ`

Արման Մկրտչյան

18.06.2018

Ըստ էության նախագծի նպատակաը լավն է, սակայն ինքնավերահսկման մեխանիզմը երբեք էլ չի փայլել արդյունավետությամբ: Վերոգրյալի հետ կապված մեծ է ռիսկը, որ սա կրելու է ձևական բնույթ: Այնպես որ, առաջարկում եմ, որ հայտարարագիրը ներկայացվի և դրա նկատմամբ վերահսկողությունը իրականացնի այլ վերահսկող մարմին:

Andranik Daniel

17.06.2018

https://www.hark.am/%D5%BA%D5%A5%D5%AF-%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE/

Գոռ Վարդանյան

15.06.2018

իսկ ամուսինների (կանանց) մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջ ինչու դրված չի? Առաջարկում եմ ավելացնել նաև այդ մասը:

Տեսնել ավելին