ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն և 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն և 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է գործող իրավական ակտերը վերանայված օրենսդրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությունից:
2. Առկա իրավիճակը
ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշմամբ հաստատվել է շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգը:
Այնուհետև, նշված որոշմանը հղում է կատարվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն և 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշումների մեջ:
Սակայն՝
- ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն որոշմամբ հաստատվել է շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության նոր կարգը,
- ՀՀ կառավարության 2026 թվականի հունվարի 15-ի N59-Ն որոշմամբ հաստատվել է շենքերի և շինությունների անձնագրավորման կարգը, ինչպես նաև նույն որոշման 2-րդ կետով ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշումը:
Ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն և 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշումների մեջ կատարված հղումները և ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման փոխարեն հղում կատարել ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն որոշմանը:
Միևնուն ժամանակ, ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն որոշման մեջ, բացի ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն որոշումից, առաջարկվում է լրացուցիչ հղում կատարել նաև ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշմանը, որով սահմանվել է բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը:
3. Կարգավորման նպատակները, ակնկալվող արդյունքը
Նախագծով ակնկալվում է վերանայել ՀՀ կառավարության ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն, 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N1737-Ն և 2023 թվականի նոյեմբերի 23-ի N2024-Ն որոշումների մեջ կատարված՝ արդեն ուժը կորցրած իրավական ակտին կատարված հղումները և հղում կատարել գործող իրավական ակտին:
4. Իրավական ակտի նախագիծը մշակող պատասխանատու մարմինը, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նախաձեռնողի, հեղինակների և մշակմանը մասնակցող անձանց մասին տեղեկություններ
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
5. Իրավական ակտի՝ նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Իրավական ակտի նորմատիվ բնույթը հիմնավորվում է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի դրույթներով:
6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պահանջի անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն սպասվում:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
-
Տևողություն
26.01.2026 10.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 159
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: