ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի …………… N… - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ԵՎ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N1737-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N2024-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերը, 3-րդ մասը և 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N596-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 1-ին կետով հաստատված N1 հավելվածի`
ա. 73-րդ կետի 3-րդ ենթակետում «2015 թվականի մարտի 19-ի N274 որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն» բառերով,
բ. 78-րդ կետում «2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայն» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N2024-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրից հանել «և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N274-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու» բառերը,
2) որոշման 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել,
3) որոշման 1-ին կետով հաստատված N1 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «2015 թվականի մարտի 19-ի N 274-Ն» բառերը փոխարինել «2025 թվականի դեկտեմբերի 4-ի N1745-Ն» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի «Բազմաբնակարան շենքերի կառավարման գործառույթներ իրականացնող անձանց մասնագիտական որակավորմանը ներկայացվող պահանջները, այդ պահանջների հիման վրա անձանց վերապատրաստման և բազմաբնակարան շենքերի կառավարմանը նրանց ներգրավման կարգը սահմանելու մասին» N1737-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումը.
1) որոշման N1 հավելվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետի՝
ա. «բ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«բ. Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 4-ի «Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննության կարգը հաստատելու մասին» N 1745-Ն որոշում,»
բ. «դ» պարբերությունից հետո լրացնել նոր «ե» պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«ե. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի նոյեմբերի 23-ի «Բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազննությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման կարգը հաստատելու մասին» N2024-Ն որոշում.»:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Տևողություն
26.01.2026 10.02.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքաշինություն
-
Գերատեսչություն
Քաղաքաշինության կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 160
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: