Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1.    Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը

«Ներքին աուդիտի մասին» օրենքը (Այսուհետ՝ Օրենք) սահմանում է հանրային հատվածի կազմակերպությունների ներքին աուդիտի սկզբունքները, բնույթը, շրջանակը, համակարգը, ներքին աուդիտի մասնակիցների հիմնական իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կարգավորում է ներքին աուդիտի կազմակերպման և գործունեության հետ կապված հիմնական հարաբերությունները:

Վերջին տարիներին տեղի են ունեցել որոշ փոփոխություններ, վերանայվել են միջազգային լավագույն փորձի հիմնական մոտեցումները: Մասնավորապես՝ Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի (IIA Global) կողմից փոփոխվել է Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), այդ թվում՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտները (Global Internal Audit Standards™), թեմատիկ պահանջները (Topical Requirements) և ուղեցույցները (Global Guidance)։

Այս փոփոխությունների հիման վրա ՀՀ կառավարության 2025 թվականի հոկտեմբերի 9-ի N 1449-Ն որոշմամբ փոփոխվել է ՀՀ կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի N 1233-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) հաստատված ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտները:

Ստեղծված իրավիճակում գործող Օրենքը մի շարք դրույթներով այլևս չի համապատասխանում արդիական և միջազգային չափանիշներին, ինչի արդյունքում առաջացել է Օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

 

2.     Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Առաջարկվող կարգավորման նպատակն է ապահովել Օրենքի արդիականացումը՝ այն համահունչ դարձնելու միջազգային չափանիշներին և ոլորտի վերջին զարգացումներին:

 

3.    Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի.

·         ՀՀ-ում ներքին աուդիտի համակարգի արդիականացում

·         ՀՀ հանրային հատվածի ներքին աուդիտի գործառույթի իրականացում՝ միջազգային նոր չափանիշներին համահունչ,

·         ՀՀ ներքին աուդիտի մասնագիտական գործունեության ստանդարտների արդյունավետ կիրառում:

 

4.    Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» 2021թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման Հավելված N 1–ի «Ֆինանսների նախարարություն» բաժնի 14-րդ կետից:

 

5.    Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

Նախագծի ընդունումը  պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում։

  • Տևողություն

    16.01.2026 31.01.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 377

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: