«Ներքին աուդիտի մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ներքին աուդիտի մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-17-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» և «զ» ենթակետերով․
«ե․ պետության կամ համայնքի կամ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների կողմից ստեղծված հիմնադրամներ կամ ձևավորված միավորումներ (միություններ),
զ․ պետական կամ համայնքային ոչ առևտրային կամ պետության կամ համայնքների՝ հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների վերակազմակերպման միջոցով վերակազմավորված հիմնադրամներ․»․
2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) Ներքին աուդիտ` անկախ, անաչառ հավաստիացման և խորհրդատվական ծառայություն, որը նախատեսված է արժեք ավելացնելու և կազմակերպության գործընթացները բարելավելու համար: Այն օգնում է կազմակերպությանը իրագործել իր նպատակները՝ համակարգված, հետևողական մոտեցմամբ գնահատելով և բարելավելով կազմակերպության ռիսկերի կառավարման, հսկողության ու կառավարչական գործընթացների էֆեկտիվությունը։
Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ծրագրերի հիման վրա` կազմակերպության ղեկավարությանը հավաստիացման կամ խորհրդատվական ծառայություններ մատուցելու միջոցով.»․
3) 17-րդ կետը և 18-րդ կետի «գ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2․ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ներքին աուդիտն իրականացվում է՝ հիմք ընդունելով ներքին աուդիտի սկզբունքներն ու ստանդարտները։»։
Հոդված 3․ Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Ներքին աուդիտը կարող է իրականացվել տվյալ կազմակերպության կառուցվածքում գործող ներքին աուդիտի ստորաբաժանման կամ ծառայության արտապատվիրակման կամ դրանց որոշակի համադրության ձևով` սույն օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում ընդգրկված անձանց կողմից: Ներքին աուդիտի կազմակերպման ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»։
Հոդված 4․ Օրենքի 8-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 1-ին կետից հանել «ներքին աուդիտորների վարքագծի կանոններին,» բառերը․
2) 2-րդ մասի 1-ին կետից հանել «ռազմավարական և տարեկան» բառերը։
Հոդված 5․ Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասը և 4-րդ մասի 1-ին կետը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6․ Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունից հանել «երեք տարվա» բառերը։
Հոդված 7․ Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) ներքին աուդիտի ստանդարտները, ինչպես նաև սկզբունքները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Ընդ որում՝ դրա համար հիմնականում հիմք է ընդունվում Ներքին աուդիտորների գլոբալ ինստիտուտի (IIA Global) Մասնագիտական գործունեության միջազգային հայեցակարգը (IPPF), այդ թվում՝ ներքին աուդիտի միջազգային ստանդարտները (Global Internal Audit Standards™), թեմատիկ պահանջները (Topical Requirements) և ուղեցույցները (Global Guidance)։»։
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հոդված 9. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում:
-
Տևողություն
16.01.2026 31.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Կարգավիճակ
Դիտումներ` 377
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: