Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 892-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ

կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության

ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն

առավել փաստահեն դարձնելու, ինչպես նաև՝ ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական

կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելի հավասարակշռված դարձնելու նկատառումներով

Գործող կարգավորումների համաձայն՝ ատեստավորման ոչ բոլոր փուլերում է իրականացվում տեսաձայնագրումը, և չկա պահանջ՝ տեսաձայնագրությունը որոշակի ժամկետով պահպանելու համար: Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն, ատեստավորման հանձնաժողովի 12 անդամներից 7-ը ՀՀ ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ են:  

2.                Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, կրակային պատրաստականության ստուգման, մասնագիտական բաժնի թեստավորման և հարցազրույցի ընթացքը տեսաձայնագրվում է, իսկ տեսաձայնագրությունը պահպանվում է մինչև ատեստավորման արդյունքները և կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու կամ դատական կարգով հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված ժամկետների լրանալը: Ինչ վերաբերում է ատեստավորման հանձնաժողովի կազմին, ապա նախագծով

առաջարկվում է ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության

և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը: 

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պարբերությունից, համաձայն որի՝ իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4-րդ գլխում նշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

5 Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի։

  6 Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի

հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների

ներկայացվածության աստիճանը: 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

1.              Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարական

ծառայողների ատեստավորման գործընթացն առավել թափանցիկ, ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացն

առավել փաստահեն դարձնելու, ինչպես նաև՝ ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական

կազմակերպությունների ներկայացվածության աստիճանն ավելի հավասարակշռված դարձնել նկատառումներով:  

Գործող կարգավորումների համաձայն՝ ատեստավորման ոչ բոլոր փուլերում է իրականացվում տեսաձայնագրումը, և չկա պահանջ՝ տեսաձայնագրությունը

որոշակի ժամկետով պահպանելու համար: Բացի այդ, գործող կարգավորումների համաձայն, ատեստավորման հանձնաժողովի 12 անդամներից 7-ը ՀՀ

ներքին գործերի նախարարության ներկայացուցիչներ են:  

2.              Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ընդհանուր բաժնի թեստավորման, ֆիզիկական պատրաստականության ստուգման, մասնագիտական բաժնի

թեստավորման և հարցազրույցի ընթացքը տեսաձայնագրվում է, իսկ տեսաձայնագրությունը պահպանվում է մինչև ատեստավորման արդյունքները և

կայացված գրավոր եզրակացությունը վերադասության կարգով բողոքարկելու կամ դատական կարգով հայց ներկայացնելու՝ օրենքով սահմանված

ժամկետների լրանալը: Ինչ վերաբերում է ատեստավորման հանձնաժողովի կազմին, ապա նախագծով առաջարկվում է ավելի հավասարակշռված դարձնել

ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության

աստիճանը:  

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Օրենքի և իրավունքի դիկտատուրան, իրավակարգը» պարբերությունից, համաձայն որի՝ իրավունքի գերակայությունը, օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը, հանցավորության, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը ներքին անվտանգության ապահովման կարևոր գործոն են: Անկախ և հանրային վստահություն վայելող դատական համակարգը, արդյունավետ և որակյալ նախաքննությունը, հանրային վստահություն վայելող դատախազությունը, ժամանակակից, շարժունակ ու արհեստավարժ ոստիկանությունը պիտի ապահովեն Կառավարության՝ ժողովրդից ստացած մանդատի իրագործումը:

Նույն ծրագրի 5.4-րդ գլխում նշված է նաև, որ ոստիկանության բարեփոխումների նպատակը ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, բարեվարք, մասնագիտացած ու տեխնիկապես հագեցած ոստիկանության վերափոխման միջոցով հասարակական անվտանգության ապահովման նոր որակի ստեղծումն է: Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է շարունակել սկսված համակարգային բարեփոխումները բոլոր ուղղություններով։

Ոստիկանության բարեփոխումներում կենտրոնական դեր է հատկացված ոստիկանական գործող մասնագիտական կրթական ծրագրերի և պետական կրթական չափորոշիչների վերանայմանն ու կրթական միջավայրի բարեփոխմանը, որը հնարավորություն կտա ոստիկանական ստորաբաժանումները համալրել որակապես նոր և առաջադիմական կրթական ծրագրերով ուսուցում անցած և վերապատրաստված կադրերով, որը բարեփոխումների հաջողման կարևոր գրավական է:

Այս համատեքստում կարևորում ենք նաև ոստիկանության ծառայողների վերապատրաստման արդյունքներով ատեստավորման օբյեկտիվ հնարավորությունը:

Ոստիկանությունում ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով համակողմանիորեն վերանայվելու է ոստիկանության ծառայողների վարձատրության հարցը, սահմանվելու է արժանապատիվ վարձատրության չափ, որը մի կողմից գրավիչ կդարձնի ոստիկանությունում ծառայությունը, մյուս կողմից երաշխիք կհանդիսանա ծառայողներին կոռուպցիոն դրսևորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

4Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։

5Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի։

6Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարարական ծառայողների ատեստավորման

գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝

ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության

աստիճանը դարձնել ավելի հավասարակշռված

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    30.12.2025 - 14.01.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 637

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

14.01.2026

30.12.2025թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են «ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Կառավարության որոշումների նախագծերը (այսուհետ նաև՝ նախագծեր), որոնցով, ի թիվս այլ կարգավորումների, նախատեսվել է ավելի հավասարակշռված դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության և փրկարարական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների (այսուհետ նաև՝ հանձնաժողովներ կամ ատեստավորման հանձնաժողովներ) կազմը՝ դրանցում նվազեցնելով ՀՀ ներքին գործերի նախարարության և բարձրացնելով հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը։ Նախագծով առաջարկվում է ատեստավորման հանձնաժողովների կազմում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների երկու ներկայացուցիչների փոխարեն ներգրավել չորս ներկայացուցիչների, սակայն կրկին՝ երկու հասարակական կազմակերպություններից՝ յուրաքանչյուրից երկու ներկայացուցիչ։ 

Մի կողմից կարևորելով ատեստավորման հանձնաժողովներում քաղաքացիական հասարակության ներկայացվածության աստիճանի բարձրացումը՝ ի հաշիվ ՆԳՆ ներկայացվածության նվազեցման և այն գնահատելով որպես դրական և անհրաժեշտ փոփոխություն՝ միևնույն ժամանակ կարծում ենք, որ չկա որևէ հիմնավոր բացատրություն հատկապես հանձնաժողովներում ներկայացված հասարակական կազմակերպությունների թիվն անփոփոխ թողնելու մասով։ 

ՔՀԿ ներկայացուցիչները ատեստավորման հանձնաժողովներում ներկայացնում են այդ կազմակերպություններին, այլ ոչ իրենց իսկ անհատապես, ուստի հանձնաժողովներում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների թվի ավելացման փոխարեն դրանց ներկայացնող ներկայացուցիչների թվի ավելացումը, քաղաքացիական հասարակության ներկայացվածությունը բարձրացնում է զուտ տոսոսային առումով, ինչը հասկանալիորեն նույնպես էական է՝ որոշումների կայացման վրա ազդեցության հնարավորության բարձրացման առումով, սակայն չի բարձրացնում քաղաքացիական հասարակության առավել լայն ներկայացվածությունը հանձնաժողովներում, ինչը հավասարապես էական է՝ քաղաքացիական հասարակության առավել լայն շրջանակի ներգրավման, բազմակարծության խթանման առումով։ 

Կարծում ենք, որ առաջարկվող փոփոխության տրամաբանությունը պետք է կառուցվի ոչ ինքնին ՆԳՆ մասնակցությունը նվազեցնելու և դրա հաշվին ՔՀԿ ներկայացուցիչների թիվը տեխնիկապես մեծացնելու, այլ նաև ՔՀԿ-երի առավել լայն ներկայացվածությունն ու դրանով իսկ հանձնաժողովների իրական առավել լայն մասնակցայնությունն ապահովելու շուրջ։ Կարծում ենք նաև, որ առաջարկվող մոտեցումից հրաժարվելը չի կարող ունենալ որևէ իրավաչափ բացատրություն։ 

Վերոգրյալի հետ մեկտեղ բավարար հիմնավորված չենք համարում ատեստավորման հանձնաժողովներում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից մեկ ներկայացուցչի ներկայացվածության պահպանումը՝ հաշվի առնելով ՆԳՆ ծառայողների ատեստավորման գործընթացը՝ տվյալ գերատեսչության պատասխանատվության ոլորտին որևէ առնչություն չունենալն ու գործնականում հանձնաժողովների գործունեության ընթացքում ցուցաբերած պասիվությունը։ Փոխարենը առավել նպատակահարմար ենք համարում հանձնաժողովում ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից (այսուհետ նաև՝ ԿԿՀ) մեկ ներկայացուցչի ներգրավումը՝ նկատի ունենալով ատեստավորման հարցազրույցի փուլում ծառայողների բարեվարքության ստուգման հանգամանքն ու ԿԿՀ առանցքային դերակատորումը պետության կողմից վարվող հակակոռուպցիոն քաղաքականության մեջ և մասնագիտացվածությունը հանրային (այդ թվում նույն ատեստավորումն անցնող) ծառայողների բարեվարքության գնահատման հարցում։  

Առաջարկություններ․

Նշվածը հիմք ընդունելով և ողջունելով Նախագծով առաջարկվող փոփոխությունը ատեստավորման հանձնաժողովներում ՆԳՆ մասնակցության աստիճանը նվազեցնելու մասով՝ առաջարկում ենք․

1. Քննարկվող բարեփոխման ամբողջականությունն ապահովելու նպատակով Նախագծով նախատեսել նաև հանձնաժողովներում ներգրավվող կազմակերպությունների թվի ավելացում՝ նախատեսելով յուրաքանչյուր հանձնաժողովում չորս կազմակերպության ներգրավման հնարավորություն, յուրաքանչյուրից մեկական ներկայացուցչի ներգրավման սկզբունքով։ Միևնույն ժամանակ, երաշխավորելու համար հանձնաժողովների կազմերի լիարժեք համալրումը բավարար թվով հասարակության կազմակերպությունների՝ հանձնաժողովներում ներգրավվելու համար չդիմելու պարագայում՝ առաջարկում ենք սահմանել, որ 4-ից պակաս հասարակական կազմակերպությունների՝ հանձնաժողովների կազմերում ընդգրկվելու համար դիմելու դեպքում նախատեսված 4 տեղերը համալրվում են հետևյալ սկզբունքով․

• 1 հասարակական կազմակերպության դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ հասարակական կազմակերպության չորս ներկայացուցիչ, 

• 2 հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից երկու ներկայացուցիչ, 

• 3 հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկ ներկայացուցիչ, իսկ 4-րդ տեղը համալրելու հնարավորությունը վիճակահանությամբ տրամադրվում է դիմած 3 կազմակերպություններից մեկին, իսկ տվյալ կամզկարեպության կողմից չհամալրվելու դեպքում մնում է թափուր։

2. Սահմանել, որ ատեստավորման հանձնաժողովներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի փոխարեն ընդգրկվում է ՀՀ ԿԿՀ մեկ ներկայացուցիչ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

·     1 հասարակական կազմակերպության դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է տվյալ հասարակական կազմակերպության չորս ներկայացուցիչ,

·   2 հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից երկու ներկայացուցիչ,

·   3 հասարակական կազմակերպությունների դիմելու դեպքում՝ հանձնաժողովի կազմում ընդգրկվում է յուրաքանչյուր հասարակական կազմակերպությունից մեկ ներկայացուցիչ, իսկ 4-րդ տեղը համալրելու հնարավորությունը վիճակահանությամբ տրամադրվում է դիմած 3 կազմակերպություններից մեկին, իսկ տվյալ կամզկարեպության կողմից չհամալրվելու դեպքում մնում է թափուր։

2.   Սահմանել, որ ատեստավորման հանձնաժողովներում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցչի փոխարեն ընդգրկվում է ՀՀ ԿԿՀ մեկ ներկայացուցիչ։

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: