«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական նպաստների մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-154-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածը 10-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 11-րդ մասով.
«11. Եթե Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով հաշվառված անձի ընտանիքում 3-րդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի իրավասու մարմնի կողմից Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող առևտրային բանկում մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ծնված երեխայի անվամբ բացվել է նպատակային ժամկետային ավանդ, ապա այդ ավանդային հաշվում առկա միջոցները տնօրինելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հոդված 3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:
-
Տևողություն
18.12.2025 05.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Գերատեսչություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 94
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: