Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24–ի N 1485–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24–Ի N 1485–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3․2-րդ ենթակետով.
«3․2) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում․»․
2) որոշման հավելվածի 33-րդ կետի 12-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով․
3) որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով․
«13) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։».
4) որոշման հավելվածի 35․1-ին կետի ամբողջ տեքստում «2024 և 2025 թվականների գյուղատնտեսական» բառերը փոխարինել «2024, 2025 և 2026 թվականների գյուղատնտեսական» բառերով, իսկ «և 12-րդ (2025 թվականի համար)» բառերը փոխարինել «, 12-րդ (2025 թվականի համար) և 13-րդ (2026 թվականի համար)» բառերով․
5) որոշման հավելվածի 43-րդ կետում «բացառությամբ 2019, 2024 և 2025 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին, եթե KfW-ի կողմից 2025 թվականի ֆինանսավորման համար այլ որոշում (առաջարկ) չներկայացվի» բառերը փոխարինել «բացառությամբ 2019, 2024, 2025 և 2026 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին» բառերով, «2025 թվականը ներառյալ՝» բառերը փոխարինել «2026 թվականը ներառյալ՝» բառերով, իսկ «գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» բառերից հետո լրացնել «2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» նախադասությամբ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Տևողություն
04.12.2025 20.12.2025 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 195
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: