Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24–ի N 1485–Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24–Ի N 1485–Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1485-Լ որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1)    որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 32-րդ ենթակետով.

«32) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի 40-60 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում»

2)    որոշման հավելվածի 33-րդ կետի 12-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «» կետադրական նշանով

3)   որոշման հավելվածի 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ ենթակետով

«13) 2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար գործակալության անդամ յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցվում է նաև վերջինիս կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը։».

4)    որոշման հավելվածի 351-ին կետի ամբողջ տեքստում «2024 և 2025 թվականների գյուղատնտեսական» բառերը փոխարինել «2024, 2025 և 2026 թվականների գյուղատնտեսական» բառերով, իսկ «և 12-րդ (2025 թվականի համար)» բառերը փոխարինել «, 12-րդ (2025 թվականի համար) և 13-րդ (2026 թվականի համար)» բառերով

5)    որոշման հավելվածի 43-րդ կետում «բացառությամբ 2019, 2024 և 2025 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին, եթե KfW-ի կողմից 2025 թվականի ֆինանսավորման համար այլ որոշում (առաջարկ) չներկայացվի» բառերը փոխարինել «բացառությամբ 2019, 2024, 2025 և 2026 թվականների բյուջեների, որոնք ամբողջությամբ կձևավորվեն կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին» բառերով, «2025 թվականը ներառյալ՝» բառերը փոխարինել «2026 թվականը ներառյալ՝» բառերով, իսկ «գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» բառերից հետո լրացնել «2026 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախատեսված ապահովագրական ընկերություններին փոխհատուցվող գումարի (ապահովագրական ընկերության կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 80 տոկոսի չափը գերազանցող, տնտեսավարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների գումարը) ֆինանսավորումը կիրականացվի կողմ 2-ի կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների հաշվին։» նախադասությամբ։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

  • Duration

    04.12.2025 20.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 225

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: