Հիշել նախագիծը

«Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների և դասային կոչումների (աստիճանների) համապատասխանությունը սահմանելու մասին»

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻ (ԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ) ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի թիվ ՀՕ-206-Ն օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի կիրարկման անհրաժեշտությամբ, որի համաձայն նախատեսվում է հանրային ծառայության առանձին տեսակներով նախատեսված պաշտոնների, դասային կոչումների և աստիճանների համապատասխանությունը սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը` մշակվել է «Հանրային ծառայության առանձին տեսակների պաշտոնների և դասային  կոչումների  (աստիճանների) համապատասխանությունը  սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը:

  • Քննարկվել է

    06.06.2018 - 21.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8957

Տպել

Առաջարկներ`

Մերինե Աթոյան

08.06.2018

1. Անհրաժեշտ է պաշտոնների ենթախմբերը ներկայացնել 1-2, 3-5, 6-8 ձևաչափով, ոչ թե, ինչպես գրված է՝ 12, 35 կամ 68 ենթախումբ: 2. Որտեղի՞ց է հայտնվել «քաղաքացիական ծառայության 3-րդ դասի պետական խորհրդական» դասային աստիճանը

Տեսնել ավելին