Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ 

 ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

202__ թվականի
 _____________ ___-ի N _________

ԵՂԵԳՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՎՃԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ, 19-րդ կետերի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-14-րդ հոդվածներով և 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի պահանջներով, «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական վճարի և վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի, 9-րդ հոդվածի 1-ին մասի, 10-րդ հոդվածի 2-րդ մասով.

 ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝

1.     Սահմանել՝

1)                Եղեգնաձոր համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 1 հավելվածի.

2)               Եղեգնաձոր համայնքի տարածքում 2026 թվականի համար տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի.

3)               Եղեգնաձոր համայնքի տարածքում տեղական տուրքի և տեղական վճարի վճարումից հետո գործողության իրականացման և (կամ) ծառայությունների մատուցման առավելագույն ժամկետները՝ համաձայն N 3 հավելվածի.

2.  Սույն որոշման N 1 հավելվածի 1-2-րդ և 5-9-րդ կետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափերը համայնքի գյուղական բնակավայրերում հաշվարկել 0.5, 10-13-րդ և 15-22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 0.3, Եղեգնաձոր քաղաքային բնակավայրում՝ 11-րդ, 21-րդ և 22-րդ կետերով սահմանված դրույքաչափերը՝ 05, իսկ 17-րդ կետում նշված դրույքաչափը՝ 1.5 գործակիցներով։

3 Անկախ սույն որոշման 3-րդ կետով սահմանված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 05 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է N 1 հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով:

4 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

  • Տևողություն

    01.12.2025 19.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեղական ինքնակառավարում

  • Գերատեսչություն

    Վայոց Ձորի մարզի Եղեգնաձորի համայնքապետարան

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 184

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: