Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՈՐՈՇՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

 

«__» «__________» 2025 թվական                                                                   N __

 

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

          Ղեկավարվելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի» մասին օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով, 21-րդ հոդվածի 11-12-րդ մասերով, 24-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, 25-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) որոշեց.

  1. Սահմանել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչները՝ համաձայն Հավելված N 1-ի:
  2. Սահմանել, որ սույն որոշմամբ հաստատված՝ հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչների հիման վրա Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի առնվազն մեկ անգամ հաստատում է վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկը:
  3. Սահմանել, որ հայտարարագրերի ռիսկային չափորոշիչների հիման վրա վերլուծության ենթակա հայտարարատուների և հայտարարագրերի ցանկը հաստատելու համար կարող է հիմք հանդիսանալ հայտարարագրման էլեկտրոնային համակարգից ինքնաշխատ եղանակով արտահանված ցանկը, իսկ դրա անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի՝ հայտարարագրերի վերլուծության վարչության կողմից ներկայացված ցանկը (այսուհետ՝ Ցանկ):
  4. Սահմանել, որ Ցանկում ներառված հայտարարագրերի քանակից կախված՝ վերլուծություն իրականացնելիս առաջնահերթ վերլուծվում են այն հայտարարագրերը, որոնցում սույն որոշման Հավելված N 1-ով հաստատված ռիսկային չափորոշիչների հիման վրա հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունն ավելի մեծ է (յուրաքանչյուր տարի ոչ պակաս, քան 200 հայտարարագիր):
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

         

ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ                      Մ ԳԱԼՍՏՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված N 1

Կոռուպցիայի կանխարգելման

հանձնաժողովի 2025

թվականի օգոստոսի __-ի

N-Ն որոշման

 

 

ՌԻՍԿԱՅԻՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ

ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ

 

1.       Սույն հավելվածում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները

1) հաշվետու ժամանակահատված՝ տարեկան հայտարարագրերի դեպքում տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը, իսկ պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու հայտարարագրերի դեպքում՝ տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև համապատասխանաբար պաշտոնեական պարտականություններն ստանձնելու կամ դադարեցնելու օրը

2) ընթացիկ տարեկան ծախս՝ հայտարարատու պաշտոնատար անձի և (կամ) նրա ընտանիքի անդամների համապատասխան հայտարարագրերում հայտարարագրված դրամական միջոցների տարեսկզբի մնացորդ (+) բանկային ավանդների տարեսկզբի մնացորդ (-) բանկային ավանդների տարեվերջի մնացորդ (+) տարեկան եկամուտներ (-) գույքի ձեռքբերման գումար (-) դրամական միջոցների տարեվերջի մնացորդ (+) հանձնած փոխառությունների տարեսկզբի մնացորդ (-) հանձնած փոխառությունների տարեվերջի մնացորդ (-) գույքի օտարման գումար (-) հայտարարագրված ծախսեր

3) ռիսկային չափորոշիչ հիմնական բնութագրիչ կամ որակական ցուցանիշ, որի հիման վրա Հանձնաժողովը սահմանում է այն հանգամանքները, որոնք կարող են վկայել կոռուպցիոն ռիսկերի կամ հայտարարագրման կանոնների խախտման հավանականության մասին.

4) ռիսկային ցուցանիշ՝ ռիսկային չափորոշչի քանակական արտահայտությունը (միավորային գնահատականը), որը սահմանում է տվյալ ռիսկի գործոնի ազդեցության աստիճանը։ Ռիսկային ցուցանիշները սահմանվում են սույն որոշման հավելված N 2-ով և հաշվարկվում են 0-ից 100 սանդղակով.

5) ռիսկային ցուցանիշի հաշվարկային մեծություն՝ բոլոր ռիսկային ցուցանիշների գումարային արդյունք, որը սահմանում է հայտարարագրի ընդհանուր ռիսկայնության մակարդակը

6) լրացուցիչ ռիսկի գործոն՝ այնպիսի հանգամանքների գնահատում, որոնց ռիսկայնությունը յուրաքանչյուր դեպքում առանձին որոշվում է իրավասու ստորաբաժանման կողմից՝ հիմնվելով կոնկրետ հայտարարատուի գույքային դրության վրա ազդեցություն ունեցող փաստական տվյալների վրա:  Lրացուցիչ գործոն կարող է հանդիսանալ գույքի ձեռքբերման կամ օտարման գործարքների դեպքում ձեռքբերման կամ օտարման արժեքի և այդ գույքի կադաստրային մոտարկված շուկայական արժեքի էական տարբերությունը, ինչպես նաև իրավասու ստորաբաժանման կողմից ռիսկային դիտարկվող այլ գործոններ

7) կենսաապահովման նվազագույն բյուջե՝ «Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին» օրենքով սահմանված կարգով վերլուծության հաշվետու տարվա համար հաստատված կենսաապահովման նվազագույն բյուջե:

2.       Հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներն են՝

1)                հաշվետու ժամանակահատվածում ընթացիկ տարեկան ծախսերի բացասական կամ կենսաապահովման նվազագույն բյուջեի չափին մոտ կամ ցածր մեծություն, ռիսկի ցուցանիշը՝ 30.

2)               հայտարարատու պաշտոնատար անձի կողմից ընտանիքի անդամների, ինչպես նաև մերձավոր ազգակցությամբ և խնամիությամբ կապված անձանց վերաբերյալ հայտարարագրված տվյալների բացակայություն, եթե ձեռք են բերվել տվյալներ այդ անձանց առկայության մասին, ռիսկի ցուցանիշը՝ 5.

3)               հայտարարատու պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար Հանձնաժողովի կիրառած վարչական տույժից հետո համապատասխան հայտարարագիրը ներկայացնելը, ռիսկի ցուցանիշը՝ 3.

4)               հայտարարատու պաշտոնատար անձի կամ նրա ընտանիքի անդամների կողմից օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր չներկայացնելու համար Հանձնաժողովի կիրառած վարչական տույժից հետո համապատասխան հայտարարագիրը չներկայացնելը, ռիսկի ցուցանիշը՝ 7.

5)               հաշվետու ժամանակահատվածում կանխիկ դրամական միջոցները չգերազանցող չափով վարկային միջոցների (բացառությամբ կառուցապատողից գույքի ձեռքբերման նպատակով ստացվող հիպոտեկային վարկի) ստացումը, ռիսկի ցուցանիշը՝ 5.

6)               կանխիկ դրամական միջոցների առկայություն՝ հետևյալ պայմանների համաժամանակյա առկայության պարագայում՝

ա. հայտարարագրված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարը գերազանցում է 5 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը.

բ. հայտարարագրված կանխիկ դրամական միջոցները երեք և ավելի անգամ գերազանցում են հայտարարագրված անկանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարը.

գ. հայտարարագրված կանխիկ դրամական միջոցների ծագման աղբյուրն ամբողջությամբ կամ մասնակիորեն չի հիմնավորվում հայտարարագրման ժամանակահատվածին նախորդող ժամանակահատվածում հայտարարագրված տվյալներով կամ Հանձնաժողովին հասանելի տվյալ անձի ընդհանուր գույքային դրությամբ, ռիսկի ցուցանիշը՝ 25.

7)               լրացուցիչ ռիսկի գործոնը, ռիսկի ցուցանիշը՝ 25:

3.         Հայտարարագրերի վերլուծության ռիսկային ցուցանիշների հիման վրա հայտարարագրերի վերլուծություն իրականացվում է, եթե հաշվարկված ռիսկի ցուցանիշների հաշվարկային մեծությունը 60 և ավելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարագրերի վերլուծության նպատակն է հայտնաբերել ոչ թե առանձին անհամապատասխանություններ, այլ այն դեպքերը, երբ ռիսկային հանգամանքները համակցված կերպով ձևավորում են բարձր հավանականությամբ կոռուպցիոն ռիսկեր։

 

  • Տևողություն

    28.11.2025 13.12.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կոռուպցիայի դեմ պայքար

  • Գերատեսչություն

    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 535

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: