Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Պետական համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական հանձնաժողովի գործունեությունն ուղղված է օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման բարձր որակի ապահովմանը, քաղաքաշինական օբյեկտների անվտանգության և կայունության երաշխավորմանը, կառուցապատման գործառույթների մասնագիտական և լիարժեք հիմնավորվածությանը, տարբեր մարմինների կողմից տրված եզրակացություններում առկա տարաձայնությունների հարթեցմանն ու լուծմանը:

  • Քննարկվել է

    01.06.2018 - 21.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1424

Տպել

Առաջարկներ`

Marine Gasparyan

06.06.2018

Հանձնաժողովի անկողմնակալության, աշխատանքի բազմակողմանի և ամբողջական ընթացքի, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման նպատակով հարկավոր է կազմում ընդգրկել նաև այլ խմբերի ներկայացուցիչներ՝ փորձագետներ, նեղ-մասնագետներ, ՀԿ-ների անդամներ և այլն:

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

03.06.2018

«Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ-ն առաջարկում է «Պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով փորձաքննական հանձնաժողով ստեղծելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը հանել շրջանառությունից, քանի որ նախագիծը հակասում է ՀՀ օրենսդրական իրավական նորմերի: Ներկայացված առաջարկությունը հիմնավորվում է հետևյալով. . Որոշման նախաբանում հղում է կատարվել ՀՀ կառավարության 19.03.2018թ. N596-Ն որոշման N2 հավելվածի 13-րդ և 15.1-րդ կետերին, որոնք հակասում են «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետին և 17-րդ հոդվածի 3-րդ կետին, քանի որ. 1. ՀՀ կառավարության N596-Ն որոշման N2 հավելվածի 15.1-րդ կետ գոյություն չունի, 2. Նույն որոշման 13-րդ կետում հանձնաժողովի վերաբերյալ ընդանրապես ակնարկ չկա, և նշվում է ընդամենը՝ թե որ քաղաքաշինական նախագծային փաստաթղթերն են ենթակա համալիր փորձաքննության: .Նախագծով առաջարկվում է ՀՀ վարչապետի որոշմանբ ստեղծել պետական համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական մշտական հանձնաժողով, իսկ որոշման N1 հավելվածի 1-ին կետի համաձայն՝ դրա գործունեության միակ թիրախը օրենսդրությամբ սահմանված բարձր և բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերն են: Նշված դրույթները հակասում են ՀՀ կառավարության 2015թ մարտի 19-ի N596-Ն որոշման 9-րդ կետի 2-դ և 3-րդ ենթակետերի, 16-րդ կետի, 20-րդ, 21-րդ և 24-րդ կետերի պահանջներին: Սույն նորմերի պահանջներից ակնհայտ է դառնում, որ. 1.Բարձրագույն ռիսկայնության աստիճան ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը ենթարկվում են հատուկ համալիր փորձաքննության, իսկ համալիր փորձաքննության ենթակա են. ա) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթերը, բ) նոր տեխնոլոգիաների կիրառմամբ փորձարարական օբյեկտների նախագծային փաստաթղթերը. գ)սահմանված բարձր ռիսկայնության աստիճանի (IV կատեգորիայի) դասակարգում ունեցող կարևորագույն (այդ թվում` սեյսմիկ պաշտպանության բնագավառի կարևորության) նշանակություն ունեցող օբյեկտների նախագծային փաստաթղթերը: 2. Համալիր փորձաքննության իրականացման նպատակով կարող են ստեղծվել միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովներ՝ պատվիրատուի նախաձեռնու-թյամբ: 3. Հանձնաժողով կարող է ստեղծվել նաև համալիր փորձաքննություն իրականացնող և շահագրգիռ փորձագիտական մարմինների կողմից` փոխադարձ համաձայնությամբ (համաձայնեցնելով պատվիրատուի հետ): Այսինքն՝ համալիր և հատուկ համալիր փորձաքննություն իրականացնող փորձաքննական հանձնաժողովների ընթացակարգերը տարբեր են, և առաջին դեպքում այն ստեղծվում է պատվիրատուի նախաձեռնությամբ կամ համաձայնությամբ, իսկ երկրորդ՝ ստեղծվում է ժամանակավոր հանձնաժողով ՀՀ կառավարության որոշմամաբ:

Տարոն Սերոբյան

01.06.2018

Առաջարկում ենք այս հանձնաժողովում ընդգրկել նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցիչ նույնպես, քանի որ վերջինս է իրականացնելու պետական գրանցումը շինարարությունն ավարտվելու և համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու դեպքում:

Տեսնել ավելին