Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ կամ շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին»

Հիմնավորում

«Եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N 1067-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի վերաբերյալ

 

1.   Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծերի նպատակը Հայաս­­­տանի Հանրապետությունում ֆիզիկական անձանց եկամուտների հայ­տա­րարագրման համա­կարգի պարզեցման և բարելավման շրջանակներում եկամտային հարկի տարե­կան հաշ­վար­կում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհար­կվող) եկա­մուտ­ների տեսակներ և շեմեր սահմանելն է:

2.  Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքով էականորեն պարզեցվել է ֆիզիկական անձանց եկամուտների հայտա­րա­րագր­ման համակարգը: Մասնավորապես, սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա չեն ընտանիքի անդամներից ստացվող՝ նվազեցվող (չհար­կվող) եկամուտները: Սահ­ման­վել է նաև, որ եկամտային հարկի հաշվարկ (հայտարարա­գիր) ներկայացնելու պարտավո­րու­թյուն կրող ֆիզի­կական անձի ընտանիքի անդամներ են համարվում նրա ամուսինը, ծնող­ները, քույրերը, եղբայրները, զավակները (որդեգրողներն ու որդեգրվածները), պապերը, տատերը և թոռները:

Միաժամանակ, սահմանվել է, որ Կառավարությունը իրավասու է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտա­րա­րագ­րում) հայտարարագրման ոչ ենթակա այլ եկա­մուտ­ների տեսակներ կամ շեմեր:

Խնդիրն այն է, որ Կառավարության որոշմամաբ հայտարարագրման ոչ ենթակա այլ եկա­մուտ­ների տեսակներ կամ շեմեր սահմանված չեն։

3.  Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծերով առաջարկվում է սահմա­նել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի «Սոցիալական ծախսերի տեսակ­­ների առանձին ուղղությունները, ընտանիքի անդամների շրջանակը և սոցիալական ծախ­­սերի փոխհատուցման առավելագույն չափերը սահմանելու մասին» թիվ 1067-Ն որոշման դրույթները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումնե­րին:

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ հայտարարագրման ենթակա չեն՝

1)   ստացվող վարկերի գումարները, բացառությամբ պարտատի­րոջ կողմից վարկի գումար­ների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

2)  Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պար­բե­րու­թյամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձանցից մինչև 5 միլիոն ՀՀ դրամը ներառյալ միանվագ ստացվող փոխառությունների գումար­ները, բացառությամբ պար­տատի­րոջ կողմից փոխա­ռության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումար­ները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության դեպքերի (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին),

3)  Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում միջազգային մրցույթ­նե­րում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները, ինչպես նաև պետական պար­գևները (մրցա­նակ­ները),

4)  գործատուի կողմից առողջության ապահովագրության համար կատարվող ապահովա­գրա­վճարները` եկամտի ստացման յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև 10 հազար դրամի չափով,

5)  մրցույթներում ստացվող դրամական և իրային մրցանակների արժեքը` յուրաքանչ­յուր մրցա­­նակի դեպքում 50 հազար դրամը չգերազանցող չափով,

6)  Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ ժառանգության և (կամ) նվի­րատվության կարգով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդ­վածի վերջին պարբերությամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող ֆիզիկական անձան­­ցից, մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ արժեքով ստացվող գույքը և (կամ) դրա­մա­կան միջոցները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմա­ֆունկ­ցիո­նալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցապատող համարվող ֆիզիկական անձից նվիրատ­վու­թյան կարգով ստացվող գույքի,

7)  ոչ առևտրային կազմակերպություններից մինչև 300 հազար ՀՀ դրամը ներառյալ չափով անհա­տույց ստացվող ակտիվները, աշխատանքները, ծառայությունները,

8)  սեփականության իրավունքով ֆիզիկական անձին պատկանող գույքի օտարումից Հայաս­­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 156-րդ հոդվածի վերջին պարբե­րու­թյամբ սահմանված ընտանիքի անդամ չհամարվող անհատ ձեռնարկատեր և նոտար չհան­դի­սա­ցող ֆիզիկական անձանցից ստացվող եկամուտները, բացառությամբ՝ Հայաստանի Հանրա­պե­տության հարկային օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` բազ­մաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի կառուցա­պա­տող համարվող (համարված) ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների, շինու­թյունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց) կամ այլ տարածքների (առանց ընդհանուր բաժ­­նային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) օտարումից ստացվող եկա­մուտների, ինչպես նաև Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգրքի 147-րդ հոդ­վածի 1-ին մասի 38-րդ կետով սահմանված հողամասի (անկախ հողամասի նպատակային նշա­նա­կությունից) օտարումից ստացվող եկամուտների։

4.  Կարգավորման առարկան. Նախագծերի կարգավորման առարկան եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկ­վող) եկամուտների տեսակներն ու շեմերն են:

5.  Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագծերը մշակվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6.  Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծերի ընդուն­ման արդյունքում ակնկալվում է սահմանել եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայ­տա­րա­րագրում) հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ և շեմեր:

Միաժամանակ, նախագծերի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավե­լաց­ման և եկամուտների նվազեցման:

1.   Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Կառավարության 2021-2026թթ. ծրա­գիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ (Պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023թթ. գործողությունների ծրագիր).

Նախագծերը բխում են Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություննե­րից, ըստ որի ներդրվելու է ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման գործուն համակարգ, որը կնպաստի նաև միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող «սոցիա­լական կրեդիտների» համակարգի ներդրմանը:

  • Քննարկվել է

    20.11.2025 - 05.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1023

Տպել

Առաջարկներ`

Գոհար Փարսադանյան

27.11.2025

Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 116-րդ հոդվածով սահմանված ներկայացուցչական ծախսերի և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 120-րդ հոդ­վածով սահմանված՝ օգնության, սննդի կազմակերպման, սոցիալ-մշակութային միջոցառում­ների կազմակերպման և համանման այլ ծախսերի հաշվին ստացվող դրամական և բնա­մթե­րա­յին (ոչ դրամական) ձևով եկամուտները ընդհանրապես համարել հայտարարագրման ոչ ենթակա նվազեցվող (չհարկվող) եկամուտների տեսակներ: Այս եկամուտներից հարկային գործակալները եկամտային հարկ հաշվարկում և վճարում են տարեկան կտրվածքով՝ համախառն եկամտի սահմանված չափը գերազանցելու դեպքում և գործնականում հնարավոր չէ առաձնացնել, թե որ ֆիզիկական անձի եկամտի դեպքում շեմը գերազանցեց: Ֆիզիկական անձը տեղեկություն չի ունենում իր ստացած եկամտի որ մասն է գերազանցել սահմանված շեմը, որպեսզի կարողանա արտացոլի այն:

Սաթենիկ Վարդանյան

21.11.2025

Առաջարկ

Չհայտարարագրվող Եկամուտների Տեսակների Առավելագույն Ընդգրկում (N 1 Հավելվածին ուղղված)

Որքան շատ տեսակի չհարկվող եկամուտներ ընդգրկվեն N 1 հավելվածում, այնքան կթեթևանա քաղաքացիների հաշվետվողականության պարտավորությունը։

1․ Ընտանեկան և սոցիալական աջակցության գումարներ:

Նպատակ-Քաղաքացիներին ազատել սոցիալական, մարդասիրական կամ ընտանեկան բնույթի փոքր եկամուտները հայտարարագրելու անհրաժեշտությունից:

Միջոցառումներ- Առաջարկել N 1 հավելվածում ներառել հետևյալ տեսակները (եթե դրանք չկան).

Պետության կողմից տրվող բոլոր սոցիալական նպաստները և միանվագ աջակցությունները (բացառությամբ թոշակների/նպաստների, որոնք արդեն իսկ չեն հարկվում):

Նվիրատվություններ և օգնություններ, որոնք ստացվել են ոչ առևտրային, մարդասիրական կազմակերպություններից կամ բարեգործական հիմնադրամներից:

Փոքր Չհարկվող Տոկոսներ/Շահույթներ:

Միջոցառումներ- Ներառել չհարկվող բնույթի փոքր եկամուտներ, որոնք հաճախակի են հանդիպում, բայց չնչին գումար են կազմում՝ օրինակ՝ չհարկվող դեպոզիտների տոկոսները կամ փոքր խաղային շահումները (եթե դրանք օրենսգրքով չեն հարկվում)։

2. Շեմերի Բարձրացում՝ Հաշվի Առնելով Գնաճը (N 2 Հավելվածին ուղղված)

Սահմանված շեմերը պետք է լինեն այնքան բարձր, որ ապահովեն բեռի իրական թեթևացում, այլ ոչ թե ձևական լինեն։

Առաջարկություն -Գույքի Վաճառքից Ստացվող Շեմերի Վերանայում:

Նպատակ- Քաղաքացիներին ազատել ամենատարածված, բայց չնչին գույքի վաճառքից եկամուտները հայտարարագրելուց։

Միջոցառումներ- Եթե N 2 հավելվածը վերաբերում է գույքի (ավտոմեքենա, այլ անշարժ գույք) վաճառքից ստացվող եկամուտների չհարկվող շեմերին, ապա այդ շեմերը պետք է արդիականացվեն՝ հաշվի առնելով ներկայիս շուկայական գները և գնաճը։ Օրինակ՝ փոքր անշարժ գույքի վաճառքից ստացվող եկամտի շեմը սահմանել $X$ գումար (օրինակ՝ 250,000 ՀՀ դրամը չգերազանցող եկամուտ տարեկան կտրվածքով), որը չի հայտարարագրվի։

Առաջարկություն - Կանոնավոր Փոքր Եկամուտների Ընդհանուր Շեմի Սահմանում:

Միջոցառումներ- Սահմանել մեկ ընդհանուր տարեկան շեմ բոլոր այն փոքր չհարկվող եկամուտների համար, որոնք դժվար է առանձնացնել տեսակներով (օրինակ՝ անձնական նվերներ, փոքր մասնավոր վարկերի մարումներ, և այլն)։ Այս շեմը չգերազանցող (օրինակ՝ 500,000 ՀՀ դրամ) գումարը պետք է թույլատրվի չհայտարարագրել։

3. Հայտարարագրման Կարգի Թեթևացում

Նախագծի - կետը սահմանում է. «սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարա­րագրման ենթական են ամբողջ գումարի չափով»։

Առաջարկություն -Շեմը Գերազանցող Մասի Հայտարարագրում:

Նպատակ-Խուսափել անարդար իրավիճակից, երբ քաղաքացին շեմը չնչին չափով գերազանցելու պատճառով ստիպված է լինում հայտարարագրել և պոտենցիալ հարկվել ամբողջ գումարի համար։

Միջոցառումներ- Առաջարկել փոփոխել 2.2 կետի ձևակերպումը. «սահմանված շեմը գերազանցելու դեպքում հայտարարագրման ենթակա է միայն շեմը գերազանցող գումարը»։

Օրինակ. Եթե շեմը 500,000 դրամ է, իսկ քաղաքացին ստացել է 510,000 դրամ եկամուտ, նա պետք է հայտարարագրի միայն 10,000 դրամը և ոչ թե ամբողջ 510,000 դրամը։ Սա մեծապես կթեթևացնի բեռը և կլինի ավելի արդարացի։

 

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: