Հիշել նախագիծը

Գտնվում է ՀՀ կառավարությունում

«Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018- 2020թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018- 2020ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

  • Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի նիստի N 54 «Անդրսահմանային տարածքային համագործակցության  հայեցակարգին հավանություն տալու մասին» արձանագրային որոշման 2-րդ ենթակետի կատարմամբ:

 1.2  Ընթացիկ իրավիճակը

 

  1. Պետական կառավարման սկզբունքների ժամանակակից զարգացումների, տարբեր երկրների ռեգիոնների (վարչատարածքային միավորների) միջև առևտրատնտեսական, արտադրական, գիտատեխնիկական  և մշակութային կապերի խորացման և ընդլայնման պայմաններում ավելի է կարևորվում միջտարածաշրջանային համագործակցության դերն ու նշանակությունը:  Միջտարածաշրջանային համագործակցության շրջանակներում ակտիվանում են տնտեսվարող սուբյեկտների միջև կապերը, լուծվում են տարբեր երկրների ռեգիոնների միջև փոխգործակցության հստակ խնդիրները: Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում անդրսահմանային համագործակցությանը` որպես միջտարածաշրջանային համագործակցության ամենաակտիվ ձևի:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

           Սահմանել անդրսահմանային տարածքային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ուղղությունները` հաշվի առնելով ՀՀ մարզերի և համայնքների  անդրսահմանային երկկողմ համագործակցության ոլորտում կուտակված փորձը:

                            

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

        Միջոցառումների ծրագրի նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միջազգային և անդրսահմանային համագործակցության բաժնի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրի ընդունումը կնպաստի անդրսահմանային տարածքների տնտեսական զարգացմանը, արտադրության համար նպաստավոր պայմանների ստեղծմանը, անդրսահմանային տարածքներում մարդկային ռեսուրսների զարգացմանը, անդրսահմանային տարածքներում ժողովրդագրական վիճակի բարելավմանը, ծնելիության բարձրացմանը, միգրացիոն հոսքերի նվազմանը, լրացուցիչ աշխատուժի ներգրավմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանը` բեռնափոխադրումների ինտենսիվացում, տարանցիկ բեռնափոխադրման ծավալների մեծացում, ինչպես նաև տարածքային և տեղական կառավարման որակի բարձրացմանը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018- 2020ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

       «Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018 - 2020թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ 2018- 2020ԹԹ. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐԱՅԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

        «Անդրսահմանային տարածքային համագործակցության հայեցակարգի իրականացումն ապահովող 2018-2020թթ. միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրա­պետության կառավարության արձանագրային որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։ Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապա­տաս­խա­նությունը`  համապատասխանում է:

  • Քննարկվել է

    30.05.2018 - 14.06.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7128

Տպել