Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացման
ընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։

  • Քննարկվել է

    14.11.2025 - 30.11.2025

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Ժամանակակից արվեստ

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1477

Տպել

Առաջարկներ`

Սոնա Հովհաննիսյան

26.11.2025

Ողջունում եմ նախագիծը գաղափարական առումով և ակնկալում նրա ուժի մեջ մտնելը։Առա

ջարկում եմ և շատ ուրախ կլինեմ, որ այս առումով առաջարկս ընդունվի և կյանքի կոչվի այսչափ կարևոր խնդիրը։ Դպրոցական ծրագրում վերականգնել ազգային երգ ու պարի դասաժամերը։ Այն մեծ դեր ունի մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակության և կրթության գործում, նպաստում է ազգային արժեքների պահպանմանը և սերնդեսերունդ փոխանցմանը։ Վստահաբար նշեմ, որ այն մի ձև է, սովորողներին հաղորդակից դարձնել ազգայինին, հայեցիին, հայկականին։ Հայցում եմ հետևողական վերաբերմունք։ Կանխավ, շնորհակալություն

Մարգարիտ Հովհաննիսյան

16.11.2025

Հաշվի առնելով, որ հանրակրթական դպրոցներում մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ սովորողները միավորային (բալային) գնահատում չեն ստանում՝ նպատակ ունենալով նվազեցնել նրանց վրա հոգեբանական ճնշումը, խուսափել վաղ տարիքից մրցակցային միջավայրի ձևավորումից և ապահովել ուսումնական գործընթացի սահուն, բնական և զարգացնող ընթացքը, նպատակահարմար է նույն մոտեցումը կիրառել նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում սովորողների նկատմամբ։

Վերջիններիս կրթական ծրագրերը միտված են ստեղծագործական կարողությունների բացահայտմանը, անհատական տեմպով զարգացմանը և հետաքրքրության խրախուսմանը, ուստի վաղ տարիքից միավորային գնահատման կիրառումը կարող է առաջ բերել ավելորդ սթրես, անհանգստություն և հիասթափության զգացում՝ դրանով իսկ խոչընդոտելով ուսուցման նկատմամբ դրական մոտիվացիայի ձևավորումը։

Այդ հիմքով առաջարկվում է այն կարգավորման մշակումը, համաձայն որի՝

  • մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակ սովորողներին արվեստի, երաժշտական, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում ևս չկիրառել միավորային գնահատում,
  • ապահովել գնահատման որակական և խրախուսող ձևերի կիրառում, որոնք կնպաստեն երեխայի ինքնավստահության, ստեղծագործական կարողությունների և ուսումնական հետաքրքրությունների կայուն զարգացմանը,
  • սահմանել մեկ միասնական մոտեցում, որը կբացառի վաղ տարիքում միավորային գնահատման պատճառով առաջացող սթրեսի ու հիասթափության ռիսկերը և կերաշխավորի բոլոր սովորողների բարեկեցիկ ու անվտանգ կրթական միջավայրը։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: