Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.    Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսվարողների կողմից բարձրացված՝ նշված տեխնիկական կանոնակարգի սահմանված պահանջների համապատասխանության գնահատման գործընթացի համար ստանդարտների ցանկում ներառված ստանդարտ մեթոդների արդիականացման (հստակեցման) անհրաժեշտությամբ։

 

2.    Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Ներկայումս տեխնիկական կանոնակարգում՝ ներառված ցուցանիշների համար կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկը վերանայվել է, քանի որ ստանդարտների արդիականացման գործընթացը պարբերական բնույթ է կրում, նաև ավելացվել են այլ արտադրանքների համար կիրառվող ստանդարտ մեթոդներ, որոնցում նախատեսված դրույթները կիրառելի են նաև սույն տեխնիկական կանոնակարգի համար գնահատման գործընթացի ժամանակ։

 

3 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է գործող տեխնիկական կանոնակարգի 8-րդ բաժինը ներկայացնել նոր խմբագրմամբ՝ ներառելով դրանում արդիականացված մեթոդները։

 

4Կարգավորման նպատակը.

Փոփոխության նպատակը համապատասխանության գնահատման գործընթացների առավել հստակեցումն է, որը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի արդիականացմամբ։

 

5 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

 

6Ակնկալվող արդյունքը.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու արդյունքում առավել կհստակեցվի համապատասխանության գնահատման գործընթացը։

 

7 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

 

8 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի՝ մասնավորապես 114-րդ ենթակետի «2023-2026 թթ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով»  դրույթից։

 

  • Քննարկվել է

    07.11.2025 - 22.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 653

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: