«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1795-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795-Ն որոշման մեջ փոփոխության կատարման անհրաժեշտությունը պայմանավորված է տնտեսվարողների կողմից բարձրացված՝ նշված տեխնիկական կանոնակարգի սահմանված պահանջների համապատասխանության գնահատման գործընթացի համար ստանդարտների ցանկում ներառված ստանդարտ մեթոդների արդիականացման (հստակեցման) անհրաժեշտությամբ։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները․
Ներկայումս տեխնիկական կանոնակարգում՝ ներառված ցուցանիշների համար կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկը վերանայվել է, քանի որ ստանդարտների արդիականացման գործընթացը պարբերական բնույթ է կրում, նաև ավելացվել են այլ արտադրանքների համար կիրառվող ստանդարտ մեթոդներ, որոնցում նախատեսված դրույթները կիրառելի են նաև սույն տեխնիկական կանոնակարգի համար գնահատման գործընթացի ժամանակ։
3․ Առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է գործող տեխնիկական կանոնակարգի 8-րդ բաժինը ներկայացնել նոր խմբագրմամբ՝ ներառելով դրանում արդիականացված մեթոդները։
4․Կարգավորման նպատակը.
Փոփոխության նպատակը համապատասխանության գնահատման գործընթացների առավել հստակեցումն է, որը պայմանավորված է տեխնիկական կանոնակարգի կիրարկումն ապահովող ստանդարտների ցանկի արդիականացմամբ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․Ակնկալվող արդյունքը.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի «Մակերևութաակտիվ միջոցների և մակերևութաակտիվ նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1795 Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու արդյունքում առավել կհստակեցվի համապատասխանության գնահատման գործընթացը։
7․ Այլ տեղեկություններ․
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:
8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Ներկայացվող նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021թ. նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման 11-րդ «Որակի ենթակառուցվածքի համակարգի զարգացում» կետի՝ մասնավորապես 11․4-րդ ենթակետի «2023-2026 թթ մարդու առողջության և անվտանգության, շրջակա միջավայրի պահպանություն՝ ըստ անհրաժեշտության նոր տեխնիկական կանոնակարգեր մշակելու, ինչպես նաև գործող տեխնիկական կանոնակարգերում ըստ անհրաժեշտության փոփոխություններ կատարելու միջոցով» դրույթից։
-
Discussed
07.11.2025 - 22.11.2025
-
Type
Decision
-
Area
Economy
-
Ministry
Ministry of Economy
-
Status
Views 651
Print