«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Քրիստինե Հունոյան 31.10.2025 22:09:31 | Նախագիծը նպատակ ունի արդիականացնել և հստակեցնել գործող կարգավորումները՝ հաշվի առնելով կրթական համակարգում տեղի ունեցած կառուցվածքային և բովանդակային փոփոխությունները։ Առաջարկում եմ նախագծում՝ 1. Ավելացնել հստակ մեխանիզմներ լրացումների իրականացման գործընթացի հսկողության համար, որպեսզի ապահովվի արդյունավետ կիրառումը ուսումնական հաստատություններում։ 2. Նշանակել պատասխանատու ստորաբաժանումներ, որոնք կկատարեն փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվական և մեթոդական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին և կրթական հաստատություններին։ 3. Սահմանել փուլային անցման ժամկետներ, որպեսզի դպրոցները և ուսումնական հաստատությունները կարողանան հարմարվել նոր պահանջներին՝ առանց ուսումնական գործընթացի խաթարման։ |
Շնորհակալություն: |
|||
| 2 | Նաիրա Պետրոսյան 31.10.2025 22:21:54 | Առաջարկում եմ՝ 1. նախագծում ընդգրկել թվային գործիքների կիրառման կարգավորումներ, որոնք կնպաստեն կրթական կառավարման և գնահատման գործընթացների թվայնացմանը: Դա կհեշտացնի տվյալների հավաքագրումն ու վերլուծությունը: 2.կազմակերպել հանրային քննարկում կամ փորձագիտական լսումներ նախագծի ընդունումից առաջ, ինչը կապահովի լայն մասնակցություն և կառաջացնի ավելի հիմնավոր և արդյունավետ փաստաթուղթ: |
Այս հարթակը նախատեսված է հանրային քննարկումների համար: |
|||
| 3 | Արևհատ Քոլայան 31.10.2025 22:33:57 | Սահմանել նախապատվության իրավունքի ժամկետային գործողության հստակեցում՝
Սա կապահովի, որ սահմանային տեղերի շրջանակներում նախապատվությունը չմնա անորոշ ժամանակով, և անհրաժեշտության դեպքում, սահմանված ժամկետի ավարտից հետո, մնացած ազատ տեղերը հասանելի կլինեն մյուս դիմորդներին՝ ապահովելով հավասար հնարավորությունների սկզբունքի պահպանումը։ |
ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանի 19-րդ կետով սահմանված է, որ «Հայաստանի Հանրապետության տարածքում հաստատությունից հաստատություն տեղափոխումը կատարվում է ամբողջ ուսումնական տարվա ընթացքում մինչև մայիսի 1-ը՝ բացառությամբ արտերկրից տեղափոխվող սովորողների, սույն կարգի 20-րդ կետով սահմանված, ինչպես նաև սովորողների բնակավայրի փոփոխության դեպքերի, որոնց դեպքում թույլատրվում է տեղափոխումը կատարել մինչև ուսումնական պլանով նախատեսված տվյալ ուսումնական տարվա ուսումնական պարապմունքների վերջին օրը ներառյալ։ Տեղափոխումը կատարվում է սույն կարգի պահանջներին համապատասխան՝ ԿՏԱԿ-ի կողմից վարվող «Դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգի» միջոցով: Նշված ժամկետից հետո տեղափոխում կարող է իրականացվել միայն սովորողի՝ հաջորդ դասարան կամ հաջորդ կրթական աստիճան փոխադրվելու մասին մանկավարժական խորհրդի որոշման առկայության դեպքում:»: |
|||
| 4 | Արևհատ Քոլայան 31.10.2025 22:33:57 | Ավելացնել դրույթ՝ հստակեցնելու համար երկու կամ ավելի բացառիկ դեպքերի (19.2-րդ կետով սահմանված) միաժամանակյա դիմելու կամ մեկ բացառիկ դեպքի և բնակության հասցեի գրանցման հարցերի առաջնահերթությունը։
Քանի որ 19.2-րդ կետն արդեն իսկ շեղվում է լիցենզավորված տեղերի սահմանափակումից , դրա բացարձակ գերակայությունը պետք է հստակ ամրագրվի, որպեսզի դպրոցներն ունենան միանշանակ իրավական հիմք՝ այդ ընտանիքների միասնականությունը ապահովելու համար ։ |
Նախագիծը սահմանում է նախապատվություն տալու կարգավորումը նման դեպքերում: |
|||
| 5 | Արևհատ Քոլայան 31.10.2025 22:33:57 | Հրամանում ավելացնել «Նույն ընտանիքի սովորողներ» հասկացության իրավական սահմանումը կամ հստակեցումը։
Սա կբացառի գործնականում առաջացող այն իրավիճակները, երբ տեղափոխության իրավունքը փորձ է արվում կիրառել ոչ լիարժեք ընտանիքի անդամների կամ հեռավոր բարեկամների նկատմամբ, ինչը կխաթարի կարգավորման հիմնական նպատակը՝ ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովումը։ |
Նախագծով տրված է «քույր, եղբայր» սահմանումը: |
|||
| 6 | Արևհատ Քոլայան 31.10.2025 22:33:57 | Ավելացնել դրույթ, որը կպարտադրի ուսումնական հաստատությանը, նախքան տեղափոխություն մերժելը (հատկապես 19.1 կետի դեպքում), գրավոր տեղեկացնել ծնողին մերժման իրավական հիմքերի և բնակավայրի այլ հաստատություններում առկա ազատ տեղերի մասին։ Թեև նախագիծը նվազեցնում է վարչարարությունը, բացասական որոշման դեպքում ծնողի իրազեկվածության բարձրացումը կնվազեցնի հետագա բողոքարկման և վարչական ռեսուրսի ծախսերը։ |
ՀՀ դպրոցներում ազատ տեղերի մասին տեղեկատվությունը հասանելի է license.emis.am հարթակում: |
|||
| 7 | Գոհար Բալյան 01.11.2025 00:25:20 | Քանի որ նախագծի հիմնական նպատակն է ապահովել ընտանիքի բոլոր երեխաների միասնական կրթությունը, բոլոր առաջարկները պետք է ուղղված լինեն այդ նպատակի իրագործելիության բարձրացմանը՝ առանց դպրոցական համակարգի գերբեռնման։ Առաջարկում եմ լրացնել/փոփոխել Կարգի 19.2-րդ կետը հետևյալ կերպ. «Երկյակների, եռյակների կամ ավելի սովորողների դեպքում առնվազն մեկի տեղափոխությունը հաստատություն ավտոմատ կերպով ապահովում է մյուսների ընդունելությունը նույն հաստատությունում՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից՝ պայմանով, որ այդ ընդունելությունը չի գերազանցի տվյալ դասարանի համար օրենսդրությամբ սահմանված առավելագույն թիվը ավելի քան երկու սովորողով։ Եթե ընդունելության արդյունքում դասարանի սովորողների թիվը գերազանցում է օրենսդրությամբ սահմանված առավելագույն թիվը, ապա Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարտավոր է տվյալ ուսումնական հաստատությանը տրամադրել լրացուցիչ ֆինանսական միջոցներ` դասարանի բաժանման կամ ուսումնական գործընթացի որակը պահպանելու համար անհրաժեշտ լրացուցիչ ռեսուրսների ապահովման նպատակով։» Հիմնավորում Այս լրացումը թույլ կտա. 1. Պահպանել նախագծի սոցիալական նպատակը՝ ապահովել երկյակների և եռյակների միասնական կրթությունը։ 2. Սահմանել չափելի սահմանափակում (օրինակ՝ +2 սովորող), որպեսզի ավտոմատ ընդունելությունը չհանգեցնի դասարանների անվերահսկելի գերբեռնվածությանը։ 3. Պարտադրել ֆինանսական մեխանիզմ՝ կրթության որակը պահպանելու համար, երբ լիցենզավորված շեմը գերազանցվում է։ |
Լրացուցիչ ֆինանսավորում նախատեսելը կարող է հանգեցնել չհիմնավորված լրացուցիչ ծախսերի։ Հետևաբար նպատակահարմար է սահմանաչափերի գերազանցման հարցը կարգավորել այլ՝ ավելի հավասարակշիռ մոտեցումներով, ոչ թե ֆինանսական մեխանիզմների ընդլայնմամբ։ |
|||
| 8 | Լուսինե Հարությունյան 01.11.2025 09:58:31 |
Գործող կարգի 19-րդ կետից հետո առաջարկում եմ լրացնել հետևյալ ենթակետերով՝ 19.3. Նույն ընտանիքի սովորողների կրթական շարունակականությունն ապահովելու նպատակով սահմանվում է «ընտանեկան կրթական շարունակականության սկզբունքը», որի համաձայն՝ եթե ընտանիքի առնվազն մեկ երեխա տվյալ ուսումնական հաստատությունում սովորել է երեք և ավելի ուսումնական տարի, ապա նույն ընտանիքի մյուս երեխաների տեղափոխությունը կամ ընդունելությունը տվյալ հաստատություն կարող է իրականացվել արտոնյալ ընթացակարգով՝ անկախ մրցութային կամ սահմանային տեղերի սահմանափակումներից՝ պահպանելով ուսումնական գործընթացի կայունությունն ու ընտանիքի միասնական կրթական միջավայրը։ 19.4. Ուսումնական հաստատությունները յուրաքանչյուր ուսումնական տարվա համար սահմանում են ընտանեկան կրթական շարունակականության ապահովման նպատակով առանձին քվոտա՝ մինչև լիցենզավորված սահմանային տեղերի հինգ տոկոսը, որը կարող է օգտագործվել բացառապես նույն ընտանիքի սովորողների ընդունելության կամ տեղափոխության համար։ Հիմնավորում Նախագծով առաջարկվող լրացումները միտված են կրթական համակարգում ընտանիքի միասնական կրթական միջավայրի պահպանմանը և երեխայի հոգեբանական ու սոցիալական բարեկեցության ապահովմանը։ Գործնականում հաճախ առաջանում են իրավիճակներ, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում, սակայն սահմանային տեղերի սահմանափակման պատճառով նրանցից մեկի կամ մի քանիսի ընդունելությունը մերժվում է։ Այս երևույթը խաթարում է ընտանիքի կազմակերպվածությունը, դժվարացնում երեխաների փոխադարձ աջակցությունը, ինչպես նաև բացասաբար է անդրադառնում նրանց հարմարվողականության և առաջադիմության վրա։ Առաջարկվող լրացումների միջոցով․ Ապահովվում է ընտանիքի կրթական շարունակականությունը, Նվազում է երեխաների տարանջատման և միջավայրի փոփոխության հետ կապված սթրեսը, Խթանվում է ծնող-դպրոց համագործակցությունը, Ստեղծվում է հոգեբանականորեն կայուն և հավասարակշռված կրթական միջավայր։ Բացի այդ, ընտանեկան կրթական շարունակականության համար նախատեսվող քվոտայի սահմանումը թույլ է տալիս պահպանել համաչափություն և կանխել լիցենզավորված տեղերի չարաշահումը՝ միաժամանակ բավարարելով ընտանիքների իրական կրթական պահանջները։ |
ՁԵր առաջարկը լրացուցիչ կքննարկվի, շնորհակալություն: |
|||
| 9 | Դիաննա Այվազյան 01.11.2025 18:51:17 | Ողջունելի է ներկայացված նախագիծը, որը նպաստում է նույն ընտանիքի երեխաների միասին ուսանելուն և ապահովում է սոցիալական արդարության սկզբունքը։ Առաջարկում եմ յուրաքանչյուր դպրոցում նախատեսել առնվազն երեք պահուստային տեղ նման դեպքերի համար՝ բացառելու կազմակերպչական դժվարություններն ու տեղերի սահմանափակման խնդիրները։ Այս մոտեցումը կնպաստի նախագծի արդյունավետ իրագործմանը և ընտանիքներին կտա լրացուցիչ վստահություն կրթական գործընթացում։ |
Շնորհակալություն: |
|||
| 10 | Լուսինե Պարոնյան 02.11.2025 14:05:37 | Հաշվի առնելով մի քանի կարևորագույն հանգամանքներ՝ մասնավորապես բազմազավակ ընտանիքների սովորողների նոր կրթական միջավայրում սոցիալական պաշտպանվածությունը, հոգեբանական պատնեշների հաղթահարումը, հարմարավետությունը, ուսումնական գործընթացների արագ ինտեգրացիան և ուսումնական առաջադիմությունը, ինչպես նաև բազմազավակ ընտանիքների սովորողների ուսումնական նպատակներով առօրյա կազմակերպման խնդիրները, կարևոր եմ համարում նախագծով առաջարկվող փոփոխությունները: Առաջարկում եմ. նախագծի մեջ հստակեցնել և ավելացնել նաև «Նոր կրթական միջավայր տեղափոխված երկյակների, եռյակների կամ ավելի սովորողներին դեպքում սովորողների բաշխվածությունը դասարաններում կատարել հետևյալ սկզբմունքով. 1) երկյակ և եռյակ սովորողների դեպքում - նույն դասարանում՝ ծնողի համաձայնությամբ, 2) քառյակ և ավելի սովորողների դեպքում – համամասնորեն զուգահեռ դասարաններում (եթե դպրոցն ունի այդ կառուցվածքը)՝ ծնողի համաձայնությամբ»: |
Գործընթացը կարգավորվում է դպրոցի ներքին կարգապահական կանոններով: |
|||
| 11 | Նաիրա Օհանյան 02.11.2025 21:20:12 | Ծանոթանալով ներկայացված նախագծին՝ գտնում եմ, որ այն նպատակահարմար և հիմնավորված նախաձեռնություն է։ Նախագծով առաջարկվող փոփոխությունները կարևոր նշանակություն ունեն կրթական համակարգում սովորողների շահերի առաջնահերթության ապահովման, ընտանիքների համախմբվածության պահպանման և կրթության հասանելիության հավասար հնարավորությունների ընդլայնման տեսանկյունից։ Առաջարկվող կարգավորումները կնպաստեն նաև սովորողների կրթական ընթացքի շարունակականության պահպանմանը, սոցիալ-հոգեբանական բարեկեցության ամրապնդմանը և մարդակենտրոն կրթական միջավայրի ձևավորմանը՝ առանց խախտելու կրթական գործընթացի կազմակերպման ընդհանուր սկզբունքները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ողջունում եմ նախագծի ընդունումը և աջակցում դրա իրագործմանը՝ որպես կարևոր քայլ կրթական համակարգի արդիականացման և սոցիալական արդարության սկզբունքների ամրապնդման ուղղությամբ։ |
Ծնորհակալություն: |
|||
| 12 | Լիլի Անտոնյան 02.11.2025 23:34:19 | Նախագծով նախատեսվող ձևակերպումը , ըստ որի՝ եղբայրներն ու քույրերը կունենան սովորելու նախապատվություն՝ անկախ լիցենզավորված սահմանային տեղերի առկայությունից, կարող է առաջացնել սահմանաչափերի գերազանցման և կազմակերպչական խնդիրներ : Առաջարկում եմ հստակեցնել , որ նման նախապատվությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ուսումնական հաստատությունում առկա են ազատ լիցենզավորված տեղեր : Սա կապահովի կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը : |
Ձեր առաջարկը կարող է որոշ դեպքերում պարզեցնել կառավարման գործընթացները, սակայն այն զգալիորեն կնվազեցնի եղբայրների և քույրերի նախապատվության նպատակահարմարությունն ու սոցիալական կարևորությունը։ Խնդրի լուծումը նպատակահարմար է դիտարկել ոչ թե սահմանափակումների կիրառմամբ, այլ ավելի ճկուն կառավարման մեխանիզմների ներդրմամբ։ Եթե նախապատվությունը սահմանափակվում է միայն «ազատ տեղերի» առկայությամբ, ապա այն կորցնում է իր հիմնական իմաստը, քանի որ հենց ամենաբարձր պահանջարկ ունեցող դպրոցներում նման ազատ տեղեր հաճախ գրեթե չկան։ Սա փաստացի նախապատվությունը դարձնում է ձևական։ |
|||
| 13 | Լիլի Անտոնյան 03.11.2025 19:24:54 | Առաջարկում եմ հստակեցնել. նման նախապատվությունը կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ ուսումնական հաստատությունում առկա են ազատ լիցենզավորված տեղեր : Նշված մոտեցումը կապահովի կրթական գործընթացի կազմակերպման արդյունավետությունը : |
Եթե նախապատվությունը սահմանափակվում է միայն «ազատ տեղերի» առկայությամբ, ապա այն կորցնում է իր հիմնական իմաստը, քանի որ հենց ամենաբարձր պահանջարկ ունեցող դպրոցներում նման ազատ տեղեր հաճախ գրեթե չկան։ Սա փաստացի նախապատվությունը դարձնում է ձևական։ |
|||
| 14 | Արև Մկրտչյան 03.11.2025 01:04:45 | Ինչպես դպրոցում առօրյա տեսնում ենք, երբ նույն ընտանիքի մի քանի երեխաներ ցանկանում են սովորել մեկ և նույն դպրոցում, նրանց առանձին ընդունելությունը հաճախ բարդացնում է ընտանիքի կյանքը, երեխաների սոցիալ-հոգեբանական հարմարավետությունը և ուսուցման արդյունավետությունը: Նախագծով նախատեսված փոփոխությունը՝ ընտանիքի երեխաներին նույն դպրոցում ընդունելու իրավունքը ամրագրելը, շատ դրական է և քայլ է դեպի ավելի մարդակենտրոն կրթություն: Հակառակ դեպքում, լիցենզավորված տեղերի սահմանափակության պատճառով որոշ երեխաների ընդունելությունը կարող է մերժվել, ինչը անարդարացի ու անհարմար իրավիճակներ է ստեղծում: Առաջարկում եմ՝ դպրոցներում իրականացնել հատուկ «ընտանեկան նախապատվության» լրացուցիչ տեղերի մեխանիզմ, որը թույլ կտա ընտանեկան սկզբունքը հարգել՝ առանց վնասելու մյուս երեխաների ընդունելության հնարավորությունները: Օրինակ, յուրաքանչյուր դպրոց կարող է նախատեսել ընդհանուր լիցենզավորված տեղերի շրջանակից անկախ նվազագույն 1–2 տեղ յուրաքանչյուր ընտանիքի համար, որի մի քանի երեխաներ ցանկանում են նույն դպրոցում սովորել: Սա չի նվազեցնի այլ երեխաների ընդունման հնարավորությունը, քանի որ կարող է հաշվի առնվել որպես դպրոցի չափավոր ճկուն տեղերի ռեզերվ (հատուկ պահպանված տեղ)։ |
Տեղերի պլանավորումը դպրոցների կողմից արդյունավետ կարող է լինել միայն համակարգային մեխանիզմների և պետության կողմից աջակցվող ռեսուրսների առկայության դեպքում։ |
|||
| 15 | Լուսինե Աղաջանյան 03.11.2025 01:57:40 | Ամբողջությամբ աջակցում եմ ներկայացված նախագծին, քանի որ այն կարևոր լրացում է հանրակրթական համակարգում գործող կանոնակարգերին։ Առաջարկվող փոփոխությունները կնպաստեն կրթության մատչելիության, ընտանիքի միասնականության և կրթական գործընթացի շարունակականության ապահովմանը։ |
Շնորհակալություն: |
|||
| 16 | Աշխեն Սարգսյան 03.11.2025 20:56:32 | Այս նախագիծը կապահովի արդար, մարդակենտրոն և ընտանիքամետ մոտեցում սովորողների տեղափոխման կարգում՝ միաժամանակ պահպանելով կրթական համակարգի սոցիալական հավասարակշռությունը։ Այն կնպաստի նաև կրթական գործընթացում հոգեբանական կայունության և երեխաների լիարժեք ինտեգրման ապահովմանը։ Սակայն 9.1 ենթակետում պետք է հստակ արձանագրել, որ նույն ընտանիքի սովորողներից մեկի տվյալ ուսումնական հաստատությունում ուսանելու փաստը հիմք է նրա եղբայրների և քույրերի՝ նույն հաստատությունում սովորելու նախապատվության իրավունքի համար։
|
Նախագծով սահմանված 19.1.-ին կետը նախապատվություն տալու մասին է տվյալ հիմքով: |
|||
| 17 | Մարուսյա Բաբայան 03.11.2025 21:17:48 | Նախագծով առաջարկվող փոփոխությունները սովորողների տեղափոխման գործող կարգում հանդիսանում են կարևոր և մարդակենտրոն քայլ՝ ուղղված ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովմանը և կրթական համակարգի սոցիալական զգայունության բարձրացմանը։ Գործող կարգը, որը սահմանում է տեղափոխության հիմքերը՝ ելնելով ուսումնական հաստատության լիցենզավորված սահմանային տեղերից, գործնականում հաճախ չի արտացոլում ընտանիքի շահերը, հատկապես այն դեպքերում, երբ նույն ընտանիքի մի քանի երեխա ցանկանում են սովորել նույն դպրոցում։ Տեղերի սահմանափակման պատճառով երեխաների մի մասի մերժումը կարող է հանգեցնել կրթական և հոգեբանական անհավասարակշռության։Այս փոփոխությունը ոչ միայն լրացնում է գործնականում նկատված բացը, այլև ամրապնդում է կրթության մեջ սոցիալական արդարության և ներառման սկզբունքները՝ դարձնելով կրթական համակարգը ավելի հասանելի, հոգատար և պատասխանատու։ |
Շնորհակալություն: |
|||
| 18 | Կարինե Ստեփանյան 04.11.2025 14:45:41 | Ցանկանում եմ շնորհակալությունս հայտնել, քանի որ նախագիծը հնարավորություն է տալիս ընտանիքի միասնական կրթական միջավայրի ապահովմանը: |
Շնորհակալություն դրական արձագանքի համար: |
|||
| 19 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Ընտանիքի պատկանելության հաստատման կարգ Սահմանել հստակ մեխանիզմ և փաստաթղթերի ցանկ, որոնց հիման վրա կճանաչվի սովորողների՝ նույն ընտանիքին պատկանելը (օրինակ՝ ծննդյան վկայականներ, խնամակալության կամ որդեգրման փաստաթղթեր և այլն), որպեսզի բացառվեն հնարավոր չարաշահումները։ |
Սովորողների նույն ընտանիքին պատկանելը հիմնականում հիմնվում է ծննդյան վկայականների, խնամակալության կամ որդեգրման փաստաթղթերի վրա, ինչն ապահովում է պարզություն և կանխարգելում է հնարավոր չարաշահումները: |
|||
| 20 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Տեղերի պլանավորման մեխանիզմ Նախատեսել, որ ուսումնական հաստատությունները տարեկան պլանավորման ընթացքում հաշվեն եղբայրների և քույրերի կամ բազմակի ծնունդների հիմքով հնարավոր լրացուցիչ տեղերի անհրաժեշտությունը՝ ապահովելով կազմակերպչական կանխատեսելիություն։ |
Տեղերի պլանավորումը դպրոցների կողմից արդյունավետ կարող է լինել միայն համակարգային մեխանիզմների և պետության կողմից աջակցվող ռեսուրսների առկայության դեպքում։ Առանձին դպրոցների ինքնուրույն պլանավորումը կարող է ստեղծել կանխատեսելիության կեղծ պատկեր, բայց իրականում չի երաշխավորում որակյալ և հավասար հնարավորություն բոլոր աշակերտների համար։ |
|||
| 21 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Տեղեկատվական թափանցիկություն Սահմանել պարտադիր պահանջ, որ ուսումնական հաստատությունները տեղեկացնեն ծնողներին եղբայրների և քույրերի նախապատվության և բազմակի ծնունդների ընդունելության վերաբերյալ արտոնությունների մասին՝ իրենց կայքերում կամ ընդունելության հայտարարություններում։ |
Լրացուցիչ պարտադիր հրապարակման պահանջի ներդրումը դպրոցների մակարդակում անհրաժեշտ չէ , և թափանցիկությունը կարող է պահպանվել ընթացիկ կարգավորմամբ՝ առանց դպրոցների համար նոր վարչարարական բեռի։ |
|||
| 22 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Սովորողի տեղափոխությունից հետո իրավական հետևանքներ Ճշգրտել, թե արդյոք եղբայրներից կամ քույրերից մեկի տեղափոխության կամ դուրս գալու դեպքում մյուսի ուսման իրավունքը պահպանվում է առանց սահմանափակման։ |
Եթե եղբայրներից կամ քույրերից մեկը տեղափոխվի կամ ավարտի ուսումը տվյալ ուսումնական հաստատությունում, մյուսի կրթության իրավունքը կպահպանվի առանց սահմանափակումների։ Այս մոտեցումն ապահովում է ուսման շարունակականությունը և համապատասխանում ընդունելության կանոնակարգերին։ |
|||
| 23 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Հավասարության ապահովում մյուս դիմորդների նկատմամբ Առաջարկել եղբայրների և քույրերի նախապատվությամբ ընդունելության համար սահմանել առավելագույն տոկոս սահմանային տեղերից (օրինակ՝ մինչև 10%), որպեսզի չվնասվեն մյուս դիմորդների հավասար հնարավորությունները։ |
Գործող իրավական կարգավորումներն ապահովում են հավասար հնարավորություններ բոլոր դիմորդների համար՝ առանց անհրաժեշտության սահմանափակելու եղբայրների/քույրերի ընդունելության առաջնահերթությունը: |
|||
| 24 | Նաիրուհի Մկրտչյան 06.11.2025 20:01:22 | Բազմակի ծնունդների ընդունելության պարզեցում Նշել, որ երկյակների, եռյակների կամ քառյակների դեպքում ընդունելությունը կարող է իրականացվել մեկ միասնական դիմումով՝ նվազեցնելով վարչական բարդությունը և խուսափելով կրկնակի ընթացակարգերից։ |
Հաշվի առնելով ընդունելության ընթացակարգերի պահանջները՝ նշվում է, որ երկյակների, եռյակների կամ քառյակների դեպքում ընդունելությունը պետք է իրականացվի առանձին դիմումների միջոցով՝ յուրաքանչյուր երեխայի համար առանձին ընթացակարգի պահպանմամբ: Այս մոտեցումն ապահովում է իրավական հստակություն, հավասար հնարավորություններ բոլոր դիմորդների համար և համապատասխանում է գործող ընդունելության կանոնակարգերին: |
|||
| 25 | Armine Sargsyan SARGSYAN 10.11.2025 18:18:29 | Հաշվի առնելով նախագծով առաջարկվող դրույթը՝ ըստ որի նույն ընտանիքի սովորողներից մեկը տվյալ ուսումնական հաստատությունում սովորելու դեպքում, նույն հաստատությունում սովորելու նախապատվություն պետք է տրվի նրա եղբորը կամ քրոջը, նպատակահարմար եմ համարում աջակցել այս նախաձեռնությանը։ Այս մոտեցումը նպաստում է ընտանիքի սոցիալական և հոգեբանական կայունությանը․ 1․Երեխաները սովորում են նույն միջավայրում ինչը, նվազեցնում է ծնողների համար տեղից տեղ տեղափոխման կազմակերպչական բեռը։ 2․Ապահովում է սովորողների հարմարավետություն և համատեղ մասնակցություն կրթական կյանքի միջոցառումներին։ Նախագիծը նպատակահարմար է ընդունել՝ այն կնպաստի ընտանիքների համախմբմանը, կրթական միջավայրի շարունակականությանը և ծնողների համար ընտանիքում կազմակերպչական գործընթացների պարզեցմանը։ |
Շնորհակալություն դրական արձագանքի համար: |