10.11.2025
Ողջունելի նախագիծ, այն բավականին թափանցիկ ու արդյունավետ կդրաձնի գործընթացը։
Նախագծով առաջարկվող փոփխությունների իրականացումը պայմանավորված է հանրակրթության ոլորտի գործառույթների թվայնացման ընդլայնմամբ, արդյունքում՝ մրցույթի հայտարարության ինքաշխատ եղանակով ձևավորման, ՀՀ ԿԳՄՍ նախարարության (յսուհետ՝ նախարարություն) պաշտոնական կայքում տեղադրելու մասին կարգավորումները հանելու և կարգում առկա որոշակի տեխնիկական բնույթի խնդիրները շտկելու անհրաժեշտությունից։
Նախարարության կայք-էջում տեղադրվում են բոլոր դպրոցներում առաջացած հայտարարությունները, որը ահռելի ծանրաբեռնվածություն է ստեղծում և վարչարարական ռեսուրսի հսկայական ներդրում է պահանջում։
Գործող՝ Հայաստանի հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի ապրիլի 15-ի N 396-Ն հրամանում (այսուհետև՝ Կարգ), տնօրենն է որոշում թափուր տեղի համար հայտարարություն տալ թե ոչ՝ հաշվի առնելով չդասավանդվող դասաժամերը։
Հաշվի առնելով, որ այս կարգում նախատեսված է կամավոր ատեստավորումը 2 անգամ չհաղթահարելու դեպքում հաստատությունից ազատված ուսուցի՝ հաստատություն չընդունվելու վերաբերյալ կարգավորում, որով ներկայացվող հայտում անպայման պետք է լրացնի կամավոր ատեստավորման դրական արդյունքի վերաբերյալ տեղեկություն, անհրաժեշտություն է առաջացել այդ սկզբունքով լրացնել տեղեկություն նաև ուսուցչի հերթական ատեստավորման արդյունքում 2 անգամ չատեստավորված, հաստատությունից ազատված և նոր հայտարարված ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութին մասնակցելու ցանկություն ունեցող անձի վերաբերյալ։
Քննարկվել է
24.10.2025 - 10.11.2025
Տեսակ
Հրաման Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Գերատեսչություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Կարգավիճակ
Դիտումներ` 3762
Տպել10.11.2025
Ողջունելի նախագիծ, այն բավականին թափանցիկ ու արդյունավետ կդրաձնի գործընթացը։
10.11.2025
Նախագիծը արդյունավետ է ։ Առաջարկում եմ , որ նախագծի շրջանակում նախատեսվի՝ գործող մանկավարժի անհրաժեշտ տվյալների ավտոմատ փոխանցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թվայնացված միասնական տվյալների բազա, ինչը էլ ավելի կհեշտացնի թափուր տեղի համար դիմող մանկավարժի հայտագրման գործընթացը և տվյալների մուտքագրումը կլինի ավելի ճշգրիտ։ Շնորհակալություն։
10.11.2025
Հարգելի՛ հեղինակ, շնորհակալություն անդրադարձի համար։ Անդրադառնալով նախորդ առաջարկիս ՝ դուք նշել եք ,որ նշված անձը ենթադրաբար կարող է աշխատել նաև փոխարինող ուսուցիչ, սակայն եղել են դեպքեր ,որ դա համարվել են կարգի խախտում։ Կարգում նման կետ ներառելով շատ դեպքերում կխուսափենք հետագա թյուրըմբռնումներից։