ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի N 396-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Արև Մկրտչյան 25.10.2025 23:38:44 | Նախագծով նախատեսված փոփոխությունները նպատակ ունեն հեշտացնել ուսուցչի թափուր տեղերի մրցույթի կազմակերպման գործընթացը՝ այն դարձնելով թվային, արագ և թափանցիկ։
Առաջարկում եմ՝ նախարարության աշխատակազմը հաստատի ներկայացված փոփոխությունները՝ հաշվի առնելով մի քանի լրացումներ (հատկապես 2, 3, 6, 12, 14, 18, 19 և 80 կետերում), և սահմանի 6 ամսվա փորձաշրջան՝ նոր համակարգի գործնական կիրառությունը փորձարկելու համար։
Այս փոփոխությունները կօգնեն՝
նվազեցնել ավելորդ վարչական աշխատանքը,
արագացնել ուսուցիչների թափուր տեղերի համալրումը,
ապահովել մրցույթի արդար և բաց ընթացք։ |
Ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 2 | Էլյանորա Միրզոյան 26.10.2025 11:54:17 | Շատ կարևոր փոփոխություն է, գործընթացն ահագին կհեշտանա և արդյունավետ կդառնա։ |
Շնորհակալություն։ |
|||
| 3 | Էլյանորա Միրզոյան 10.11.2025 22:02:39 | Ողջունելի նախագիծ, այն բավականին թափանցիկ ու արդյունավետ կդրաձնի գործընթացը։ |
Շնորհակալություն։ |
|||
| 4 | Նարինե Չախալյան 26.10.2025 17:18:20 | Չախալյան Նարինե Հովհաննեսի Նախագիծը իսկապես արդյունավետ է ։ Առաջարկում եմ ԴԿՏՀ համակարգում ստեղծել տվյալների բազա,որտեղ պահպանվում են մրցույթին մասնակցած,բայց չընտրված դիմորդների տվյալները` պահպանելով գաղտնիության և անվտանգության սկզբունքները։Նրանց կարելի է ծանուցել հետագա թափուր տեղերի մասին։Տրամադրել անհատական հետադարձ կապ յուրաքանչյուր դիմորդին,օրինակ էլ. նամակով, որտեղ նշվում են նրանց ուժեղ կողմերը և բարելավման առաջարկները։Կարելի է ստեղծել <<Ուսուցիչների ռեզերվ>> ծրագիր,որտեղ չընտրված դիմորդները կարող են մնալ համակարգում և ստանալ ծանուցումներ նոր մրցույթների մասին։ |
Ընդունելի չէ, քանի որ ուսուցիչը մշտապես կարող է տեղեկատվական համակարգից տեղեկացվել թափուր հաստիքների և դրանց մանրամասների վերաբերյալ, որի համար էլ գործընթացը թվայնացվում է։ Առաջարկվող կարգավորումը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կառաջացնի համակարգում։ |
|||
| 5 | Նարինե Չախալյան 27.10.2025 19:46:11 | Չախալյան Նարինե Այս նախագծով նախատեսվող գործընթացի կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու համար առաջարկում եմ ԿԳՄՍՆ կողմից ԴԿՏՀ համակարգ ավտոմատացված կերպով փոխանցել նաև տարակարգ ստացած ուսուցիչների ցանկը։ Դիմորդները համակարգը չեն ծանրաբեռնի ավելորդ փաստաթղթերով,բացի այդ կկանխվեն փաստաթղթային կեղծիքներն ու դրանց հավաստիությունը տնօրենի կողմից մրցույթին նախորդած եռօրյա ժամկետում լրացուցիչ ստուգելու անհրաժեշտությունը։ |
Առաջարկը կքննարկվի։
Շնորհակալություն։ |
|||
| 6 | Հռիփսիմե Մուրադյան 27.10.2025 01:29:58 | Ներկայացված նախագիծը, որը նպատակ ունի ընդլայնել հանրակրթության ոլորտի գործառույթների թվայնացումը, դրական է գնահատվում, քանի որ այն կնվազեցնի ՀՀ ԿԳՄՍ նախարարության վարչական ծանրաբեռնվածությունը։ Առաջարկվում է կամավոր , ինչպես նաև հերթական ատեստավորման ,արդյունքների տվյալների ավտոմատ փոխանցում թվայնացված միասնական բազա։ |
Առաջարկը կքննարկվի և ըստ անհրաժեշտության՝ կներառվի Նախագծում։
|
|||
| 7 | Քրիստինե Հունոյան 27.10.2025 20:48:04 | Նախագիծը արդյունավետ է ։ Առաջարկում եմ , որ նախագծի շրջանակում նախատեսվի՝ ․կամավոր և հերթական ատեստավորման արդյունքների տվյալների ավտոմատ փոխանցում ՀՀ ԿԳՄՍ նախարարության թվայնացված միասնական տվյալների բազա, ․ բազայի ինտեգրում նախարարության և կրթական հաստատությունների կիրառվող տեղեկատվական համակարգերին՝ ապահովելով տվյալների փոխանակման համաժամանակյա, անվտանգ և վերահսկելի գործընթաց, տեղեկատվական համակարգի միջոցով տվյալների վերլուծության և հաշվետվությունների ավտոմատ վերարտադրման հնարավորություն , որը կնպաստի որոշումների ընդունման գործընթացների արագացմանը։ |
Շնորհակալություն։ Առաջարկը կքննարկվի։ |
|||
| 8 | Նաիրա Պետրոսյան 27.10.2025 21:58:29 | Փոփոխությունների ընդունումը կնպաստի գործընթացների թափանցիկության, արդարության և արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև կառավարման ռեսուրսների օպտիմալ օգտագործմանը։ Առաջարկում եմ առավել ուշադրություն դարձնել համակարգում տեխնիկական խնդիրների շտկմանը, ինչպես նաև կամավոր ատեստավորումը 2 անգամ չհաղթահարած ուսուցչին հնարավորություն տալ շարունակել իր գործունեությունը։ |
Շնորհակալություն։ Առաջարկը նախագծի կարգավորման առարկա չէ։ |
|||
| 9 | Արուս Ավագյան 28.10.2025 10:23:18 | Ողջունելի է փոփոխությունը։ ԴԿՏՀ-ի միջոցով մրցույթի ավտոմատ ձևավորումը, հայտարարումը և փաստաթղթերի էլեկտրոնային ընդունումը զգալիորեն կբարելավի գործընթացի թափանցիկությունն ու կհեշտացնի մասնակիցների համար հայտ ներկայացնելը։ Առաջարկվող նոր կետ (որպես լրացում մրցույթի գնահատման չափանիշերին)
|
Խնդրում եմ ծանոթանալ գործող կարգին, որում կամավոր ատեստավորման վերաբերյալ կարգավորումներ արդեն իսկ նախատեսված են։ Հաշվի առնելով արդեն իսկ գործող կարգավորումները՝ նպատակահարմար չէ տարակարգի մասով առավելություններ սահմանել, որով գործող կարգը, ուստի նաև գործընթացը կբարդանա։ Տարակարգ տրվում է մասնագիտական գործունեության և բարձր պատրաստվածության համար, ուստի բանավոր հարցումը ստուգելու է հենց այդ բաղադրիչը։
|
|||
| 10 | Հասմիկ Խաչատրյան 28.10.2025 22:30:27 | Կարծում եմ ` առաջարկվող լրացումները կնպաստեն համակարգի արդյունավետ գործարկմանը, կբարձրացնեն տվյալների ճշգրտությունը և կհեշտացնեն վարչարարական գործընթացները թե՛ դպրոցների, թե՛ նախարարության մակարդակներում։ |
Շնորհակալություն։ |
|||
| 11 | Արևհատ Քոլայան 28.10.2025 23:55:05 | Առաջարկում եմ ավելացնել դրույթ, որը կպարտադրի հաստատության կայքէջում հրապարակվող հայտարարության մեջ պարտադիր նշել ԴԿՏՀ-ում ձևավորված հայտարարության հղումը (link) կամ յուրահատուկ համարը, որը թույլ կտա շահագրգիռ անձանց անմիջապես մուտք գործել էլեկտրոնային դիմումի համակարգ։ Սա կապահովի գործընթացի առավելագույն թափանցիկություն և կբացառի տեղեկատվության կրկնօրինակման կամ սխալ մեկնաբանման հնարավորությունը՝ ուղղակիորեն կապելով հաստատության հրապարակումը թվային գրանցամատյանի հետ։ |
Առաջարկը կքննարկվի։ |
|||
| 12 | Արևհատ Քոլայան 28.10.2025 23:55:05 | Քանի որ ԴԿՏՀ-ում դիմումը լրացվում է էլեկտրոնային եղանակով, ապա ավելացնել պահանջ, որը թույլ կտա դիմումի ձևում (Ձև 1) նախատեսել առանձին դաշտ կամ հստակեցում՝
Սա կխնայի վարչարարական ռեսուրսը և կապահովի, որ հաստատություն չընդունվելու վերաբերյալ կարգավորումը կիրառվի ճիշտ ։ Նախագծի Ձև 1-ում ավելացված են դաշտեր և՛ կամավոր, և՛ հերթական ատեստավորման մասին, սակայն մեխանիզմը հստակեցնելը կբարելավի գործընթացը։ |
Շնորհակալություն։ Առաջարկը կքննարկվի։ |
|||
| 13 | Արևհատ Քոլայան 28.10.2025 23:55:05 | Հաշվի առնելով, որ փաստաթղթերի համեմատության գործընթացը նախատեսված է իրականացնել մրցույթից առաջ (3 աշխատանքային օրվա ընթացքում ), առաջարկվում է մինչև փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը (10 աշխատանքային օր ) սահմանել փաստաթղթերի բնօրինակների համեմատման հնարավորություն ևս։ Սա թույլ կտա թեկնածուներին ավելի շուտ իմանալ թերությունների մասին և կունենան ավելի շատ ժամանակ (քան ընդամենը 1 աշխատանքային օրը ) դրանք շտկելու համար՝ առանց մրցույթի օրվան մոտ լինելու լարվածության։ |
Ընդունվել է մասնակի, ժամկետը որոշակի կերկարաձգվի։ |
|||
| 14 | Արևհատ Քոլայան 28.10.2025 23:55:05 | Ինքնակենսագրության կետերին ավելացնել նոր կետ՝ «Մասնակցություն կամավոր ատեստավորմանը և դրա արդյունքները»։ Քանի որ Կարգի հիմնավորման մեջ կարևորվում է կամավոր ատեստավորման արդյունքը և դրա վերաբերյալ դաշտեր ավելացվել են նաև Դիմումի ձևում, ապա այս տեղեկատվության ներառումը ինքնակենսագրության մեջ կապահովի թեկնածուի համապարփակ գնահատումը և տվյալների ամբողջականությունը մեկ փաստաթղթում։ |
Գործող կարգում նման կարգավորում արդեն իսկ առկա է։ |
|||
| 15 | Ռոզա Առաքելյան 29.10.2025 05:52:28 | Առաջարկում եմ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթը ևս անցկացնել էլեկտրոնային եղանակով, ինչպես կամավոր ատեստավորման դեպքում է։ Ուսուցիչը ներկայանում է քննական կենտրոն և լրացնում համապատասխան թեստը։ Արդյունքում կնվազեն կոռուպցիոն ռիսկերը։ Մրցույթի արդյունքները կլինեն օբյեկտիվ և թափանցիկ։ |
Շնորհակալություն առաջարկի համար։
Ներկայում դա տեխնիկապես հնարավոր չէ, բայց առաջիկայում կարող է քննարկման առարկա դառնալ։ Միաժամանակ, ուսուցչի մրցույթի կարևոր փուլ է նաև բանավոր հարցումը, ինչը էլեկտրոնային եղանակով իրականացնելը արդյունավետ չի լինի։ |
|||
| 16 | Անի Մկրտչյան 29.10.2025 18:55:21 | Ողջունում եմ հանրակրթության ոլորտում առաջարկվող փոփոխությունները, որոնք ուղղված են գործառույթների թվայնացման ընդլայնմանը և վարչարարական գործընթացների արդյունավետությանը։ Նախագծով առաջարկվող լուծումները կնպաստեն մրցութային գործընթացների ավտոմատացմանը, նախարարության պաշտոնական կայքի ծանրաբեռնվածության նվազեցմանը, ինչպես նաև մարդկային և տեխնիկական ռեսուրսների խնայողությանը։ Կարևոր է, որ նախագծում անդրադարձ է կատարվել նաև ատեստավորման գործընթացի հետ կապված կարգավորումներին, ինչը կապահովի թափուր հաստիքների համալրման արդար ու թափանցիկ մեխանիզմներ։Վստահություն ունեմ, որ փոփոխությունները կբարձրացնեն համակարգի ճկունությունն ու արդյունավետությունը և կնպաստեն հանրակրթության զարգացմանը։ Առաջարկ Նպատակահարմար է թվայնացման գործընթացների շրջանակում ուսումնական հաստատություններին տրամադրել տեխնիկական և խորհրդատվական աջակցություն՝ համակարգի լիարժեք և անխափան գործարկման համար։ Բացի այդ, կարելի է ապահովել ուսուցչական համայնքի իրազեկվածության բարձրացում՝ փոփոխությունների համարժեք ընկալման և կիրառման նպատակով։ |
ՀՀ կառավարության կողմից իրականացվող աշխատանքներն ուղղված են ՀՀ բոլոր դպրոցները փուլային եղանակով տեխնիկապես վերազինելու, լաբորատոր սարքավորումներով հագեցնելու և դրանից օգտվելու համար ուսուցիչների մասնագիտական կարողությունները զարգացնելու ուղղությամբ։ Հարկ է նշել, որ ուսուցչական համայնքն էլ պետք է նախանձախնդրություն ցուցաբերի դրան անմիջական մասնակից դառնալու և կիառելու գործում։ |
|||
| 17 | Գոռ Ներկարարյան 30.10.2025 16:58:33 | Առաջարկում եմ ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի գրավոր փուլն անցկացնել էլեկտրոնային, իսկ բանավոր փուլը՝ կլոր սեղանի շուրջ, որտեղ ներկա են երկրորդ փուլ անցած բոլոր մասնակիցները: |
ՀՀ-ում շուրջ 1400 հանրակրթական ուսումնական հաստատություն կա, որոնցում պարբերաբար մրցույթներ են հայտարարվում, ուստի մարդկային և ժամանակային ռեսուրսի առումով անիրատեսական է առաջարկի իրականացումը։ |
|||
| 18 | Գոհար Բալյան 31.10.2025 23:50:10 | Նախագծի հիմնավորումը ներառում է երկու հիմնական թեմա՝ մրցույթի հայտարարության ձևավորման ավտոմատացում (եթե ճիշտ եմ հասկացել ինքնաշխատ եղանակը) և ուսուցիչների ատեստավորման արդյունքների հաշվառումը մրցույթներում։ 1. Թափուր տեղերի հայտարարման գործընթացի բարելավում. • Խնդիրը. Հայտարարությունները նախարարության կայք-էջում տեղադրվում են բոլոր դպրոցներից, ինչը ստեղծում է ահռելի ծանրաբեռնվածություն։ • Առաջարկ. Եթե նախագծով առաջարկվում է ապակենտրոնացնել կամ ավտոմատացնել հայտարարման գործընթացը՝ նվազեցնելով վարչարարական ռեսուրսի ծախսը, կարելի է առաջարկել. • Ներդնել միասնական, ավտոմատացված համակարգ, որը թույլ կտա դպրոցներին ինքնուրույն, բայց միասնական ձևաչափով հայտարարություն տեղադրել առանձին հարթակում, որտեղից այն ավտոմատ կերպով կցուցադրվի մրցույթի մասնակիցներին։ • Հստակեցնել դպրոցների տնօրենների դերակատարումը հայտարարության հրապարակման որոշման հարցում՝ հաշվի առնելով նախագծի նպատակը՝ հանել կարգավորումները նախարարության կայքում տեղադրելու մասին։ 2. Ատեստավորման արդյունքների հաշվառման հարցի հստակեցում. • Խնդիրը. Անհրաժեշտ է մրցույթի հայտում լրացնել տեղեկություն նաև այն ուսուցիչների վերաբերյալ, ովքեր 2 անգամ չեն ատեստավորվել հերթական ատեստավորման արդյունքում և ազատվել են հաստատությունից (նմանապես կամավոր ատեստավորմանը)։ • Առաջարկ. • Մրցույթին մասնակցելու սահմանափակում. Համոզվել, որ կարգավորումը չի խախտում մասնակցության իրավունքը, բայց հստակեցնում է, թե ինչպես են ատեստավորման արդյունքները (բացասական կամ դրական) ազդում նոր մրցույթին մասնակցելու վրա։ Կարելի է առաջարկել՝ • Սահմանել հստակ ժամանակահատված (օրինակ՝ 1 տարի) չատեստավորված լինելուց հետո մրցույթին մասնակցելու արգելքը հանելու համար։ • Հստակեցնել, թե ինչպես են կամավոր ատեստավորման դրական արդյունքները գերակայում կամ հաշվի առնվում հերթական ատեստավորման բացասական արդյունքի դեպքում։
Написать в |
Առաջարկը կրկնվում է։ |
|||
| 19 | Գոհար Բալյան 01.11.2025 00:44:54 | Նախագծի հիմնավորումը ներառում է երկու հիմնական թեմա՝ մրցույթի հայտարարության ձևավորման ավտոմատացում (եթե ճիշտ եմ հասկացել ինքնաշխատ եղանակը) և ուսուցիչների ատեստավորման արդյունքների հաշվառումը մրցույթներում։
1. Թափուր տեղերի հայտարարման գործընթացի բարելավում. • Խնդիրը. Հայտարարությունները նախարարության կայք-էջում տեղադրվում են բոլոր դպրոցներից, ինչը ստեղծում է ահռելի ծանրաբեռնվածություն։ • Առաջարկ. Եթե նախագծով առաջարկվում է ապակենտրոնացնել կամ ավտոմատացնել հայտարարման գործընթացը՝ նվազեցնելով վարչարարական ռեսուրսի ծախսը, կարելի է առաջարկել՝ ~ Ներդնել միասնական, ավտոմատացված համակարգ, որը թույլ կտա դպրոցներին ինքնուրույն, բայց միասնական ձևաչափով հայտարարություն տեղադրել առանձին հարթակում, որտեղից այն ավտոմատ կերպով կցուցադրվի մրցույթի մասնակիցներին։ ~ Հստակեցնել դպրոցների տնօրենների դերակատարումը հայտարարության հրապարակման որոշման հարցում՝ հաշվի առնելով նախագծի նպատակը՝ հանել կարգավորումները նախարարության կայքում տեղադրելու մասին։
2. Ատեստավորման արդյունքների հաշվառման հարցի հստակեցում. • Խնդիրը. Անհրաժեշտ է մրցույթի հայտում լրացնել տեղեկություն նաև այն ուսուցիչների վերաբերյալ, ովքեր 2 անգամ չեն ատեստավորվել հերթական ատեստավորման արդյունքում և ազատվել են հաստատությունից (նմանապես կամավոր ատեստավորմանը)։ • Առաջարկը. ~Մրցույթին մասնակցելու սահմանափակում. Համոզվել, որ կարգավորումը չի խախտում մասնակցության իրավունքը, բայց հստակեցնում է, թե ինչպես են ատեստավորման արդյունքները (բացասական կամ դրական) ազդում նոր մրցույթին մասնակցելու վրա։ Առաջարկ. ~ Սահմանել հստակ ժամանակահատված (օրինակ՝ 1 տարի) չատեստավորված լինելուց հետո մրցույթին մասնակցելու արգելքը հանելու համար։ ~ Հստակեցնել, թե ինչպես են կամավոր ատեստավորման դրական արդյունքները գերակայում կամ հաշվի առնվում հերթական ատեստավորման բացասական արդյունքի դեպքում։ |
Անհասկանալի է նման ձևաչափով Նախագծի վերաբերյալ առաջարկի տրամադրումը՝ հաշվի առնելով, որ խնդրի վերլուծությունը և առաջարկի սահմանումը Նախագիծը շրջանառողի գործառույթն է։ ժամանակահատվածը սահմանելու մասին առաջարկը չի ընդունվում՝ հաշվի առնելով, որ ուսուցչի մրցույթին մասնակցելու գործընթացը անձի համար սահմանվել են պայմաններ։ Վերջին առաջարկը վերաբերում է ուսուցչի վերապատրաստման և ատեստավորման իրավահարաբերություններին, որոնց արդյունքը տեսնելու համար ուսուցիչը պետք է լրացնի էլեկտրոնային եղանակով սահմանված ձևաչափը, որն էլ հիմք կհանդիսանա որոշումների կայացման ժամանակ։ |
|||
| 20 | Աննա Մարգարյան 01.11.2025 09:44:16 | Դիցուք, մրցույթին ցանկանում է մասնակցել մի անձ, ով, օրինակ, մասնակցել է կամավոր ատեստավորմանը, 2 անգամ չի հաղթահարել շեմը և ազատվել է այլ դպրոցից։ Եվ հիմա չի լրացնում դիմումում համապատասխան դաշտը՝ թաքցնելով այդ տեղեկությունը։ Տնօրենը կամ փաստաթղթերի ընդունման պատասխանատուն ինչպե՞ս կարող են տվյալ պահին ճշգրիտ տեղեկություն ստանալ։ Առաջարկում եմ տվյալների բազայում մուտքի հնարավորություն տալ նաև տնօրեններին՝ տեղում ստուգելու թեկնածուի՝ կամավոր ատեստավորմանը մասնակցությունը։ |
Հաշվի առնելով, որ կամավոր ատեստավորումը, բացառությամբ 2 անգամ ատեստավորումը չհաղթահարելու դեպքի, դեռևս կամավորության սկզբունքով իրականացվում և դրա արդյունքները հրապարակելը կհակասի գործընթացի տրամաբանությանը։ Միաժամանակ տնօրենը կարող է ֆորմալ և ոչ ֆորմալ ձևերով ստուգել տեղեկությունը։ Բացի այդ, ինչպես ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված հիվանդությունների ցանկից որևէ մեկով հիվանդ լինելու, այնպես էլ այս տեղեկությունը ազնվորեն լրացնելու պատասխանատվությունը ուսուցչինն է։ |
|||
| 21 | Դիաննա Այվազյան 01.11.2025 19:04:06 | Նախագիծը, որը միտված է հանրակրթության ոլորտում թվայնացման ընդլայնմանը, դրական է գնահատվում, քանի որ այն կնվազեցնի ԿԳՄՍ նախարարության վարչական ծանրաբեռնվածությունը։ Բացի այդ, նպատակահարմար է սահմանել, որ դպրոցը թափուր հաստիք հայտարարելու ընթացքում նշի նաև՝ պատրաստ է արդյոք ընդունել հեռավար ձևաչափով դասավանդող ուսուցիչների։ Սա կնվազեցնի այն դեպքերը, երբ նույն թափուր տեղը բազմիցս հայտարարող տնօրենները հետագայում մերժում են հեռավար աշխատելու առաջարկները՝ ռեսուրսների կամ տեխնիկական հնարավորությունների բացակայության պատճառաբանությամբ։ |
Ընդունվել է ի գիտություն։ Հեռավար կրթություն իրականացնելու դեպքերը օրենսդրությամբ սահմանված են, միաժամանակ այն ավելի արդյունավետ կդառնա հաստատություններն ամբողջությամբ տեխնիկապես վերազինելու արդյուքնում։ Գործընթացը մեկնակրկել է 2021 թվականից, նախատեսվում է ավարտել 2026 թվականի սեպտեմբերին։ |
|||
| 22 | Արմինե Կարապետյան 01.11.2025 19:35:32 | Նախատեսվող փոփոխությունը անհրաժեշտ է և կարևոր, այն կնպաստի մրցութային կարգը դարձնել առավել թափանցիկ և օբյեկտիվ։ |
Շնորհակալություն։ |
|||
| 23 | Լիլիթ Ավետիսյան 03.11.2025 21:20:56 | Առաջարկում եմ հստակեցնել, թե «դասավանդած կամ դասավանդող ուսուցիչ» ձևակերպման մեջ ի՞նչ ժամանակային սահման է ենթադրվում՝ արդյոք այն վերաբերում է միայն տվյալ ուսումնական տարում տվյալ առարկան դասավանդած ուսուցիչներին, թե նաև նախկին ուսումնական տարիներին նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած անձանց։ |
Խոսքը վերաբերում է տվյալ առարկան դասավանդած/դասավանդող ուսուցչին, որը չի կարող ժամանակային սահման ունենալ։ |
|||
| 24 | Աիդա Ավետիսյան 06.11.2025 11:47:47 | Նախսգծի փոփոխությունը ողջունելի է։ «Հանրակրթության մասին » օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողը՝գյուղական վայրում աշխատելու նպատակով կարող է մասնակցել ուսուցչի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին,եթե մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը 26--րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով չի համալրվել։ Քանի որ ,օրենքով սահմանված կարգով ավարտական կուրսի ուսանողին թույլատրվում է մասնակցել ուսուցչի թափուր տեղի մրցույթին ,առաջարկում եմ փոփոխության մեջ նաև ներառել կետ ՝ թույլ տալով ուսուցչի որակավորում շնորհող բարձրագույն ուսումնական հաստատության առնվազն բակալավրի կրթական ծրագրով ուսումնառող ավարտական կուրսի ուսանողին (գյուղական վայրում) նաև ընդունել որպես փոխարինող ուսուցիչ ։ Առաջարկս հիմնված է այն բանի վրա, որ երբեմն գյուղական վայրերում մինչև մրցույթի կայանալը փոխարինող ուսուցիչ չի գտնվում։ Շնորհակալություն։
|
Հաշվի առնելով, որ վերոնշյալ անձին թույլատրվում է աշխատել հաստատությունում սահմանված դեպքերում, այն ենթադրում է որ տվյալ անձը կարող է աշխատել նաև որպես փոխարինող։ |
|||
| 25 | Աիդա Ավետիսյան 10.11.2025 14:56:57 | Հարգելի՛ հեղինակ, շնորհակալություն անդրադարձի համար։ Անդրադառնալով նախորդ առաջարկիս ՝ դուք նշել եք ,որ նշված անձը ենթադրաբար կարող է աշխատել նաև փոխարինող ուսուցիչ, սակայն եղել են դեպքեր ,որ դա համարվել են կարգի խախտում։ Կարգում նման կետ ներառելով շատ դեպքերում կխուսափենք հետագա թյուրըմբռնումներից։ |
Շնորհակալություն առաջարկի համար։ |